Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է հաշվարկվի այլ արժույթներով, ոչ թե դոլարով․ Լավրով

Լուրեր

10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է հաշվարկվի այլ արժույթներով, ոչ թե դոլարով։ Այս մասին  հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Անցյալ տարի [Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի] ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 2,6 միլիարդ դոլար, հավանաբար պետք է հաշվել այլ արժույթներով, սակայն այդ մասին հետո կպայմանավորվենք ձեզ հետ»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։ «Մենք մանրամասնորեն խոսել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին: Մենք կարևորել ենք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և անցյալ տարվա հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների խստիվ կատարումը»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան