Ալեքսանդր Արզումանյանը Մարտի 1-ին որևէ դատապարտելի արարք չի կատարել. վճռաբեկ բողոքը ներկայացվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
08.04.2022 | 14:58«Մարտի 1»-ի զանգվածային անկարգությունների գործով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանը արդարացվել է:
Վճռաբեկ դատարանը՝ դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ, բավարարել Ալեքսանդր Արզումանյանի վճռի բեկանման վերաբերյալ բողոքը՝ ճանաչելով և հռչակելով Արզումանյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Նշենք, որ Արզումանյանի նկատմամբ համաներում էր կիրառվել, և նա ազատ էր արձակվել:
Վճռի վերանայման հիմք է հանդիսացել ՄԻԵԴ որոշումը, որով արձանագրվել էր վերջինիս իրավունքների խախտումը։
Մանրամասները՝ տեսանյութում: