«Պադավատապետությո՞ւն», թե՞ ապահով տեղաշարժ․ ևս 54 միլիոն դրամի մեքենա՝ Ալեն Սիմոնյանի անվտանգության համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող փաթեթով որոշեց 54 մլն դրամ հատկացնել Toyota RAV 4 մոդելի 3 մարդատար ամենագնաց ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Դրանք ուղեկցելու են Ազգային ժողովի նախագահի ծառայողական մեքենային։ Այսպիսով, Ալեն Սիմոնյանի՝ 90 միլիոն դրամ արժեքով BMW 750 մակնիշի մեքենան նրան կսպասարկի ևս 3 ավտոմեքենայի ուղեկցությամբ, որոնցից յուրաքանչյուրը մոտ 36 հազար դոլար արժե։

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող 2 Toyota Prado և մեկ Nissan X-Trail մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ ու ապահով տեղաշարժը, իսկ խորհրդարանի ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ԱԺ նախագահին ուղեկցելու համար։

«Շուկայում առկա համարժեք (ամենագնաց, միացվող քառանիվ) հնարավորություններով մեքենաների համեմատությամբ՝ վերոնշյալ մեքենաներն առավել արդյունավետ են և տվյալ մոդելի ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց տեխնիկական բնութագրով (արագացումը 0-100 կմ/ժ կազմում է՝ 8,5 վայրկյան, առավելագույն հզորությունը՝ 199 ձիաուժ, առավելագույն պտտող մոմենտը՝ 243 Ն.մ) և Ազգային ժողովի նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցողներ շահագործմամբ»,- նշվում է հիմնավորման մեջ։

Հատկանշական է, որ ամենագնացները ձեռք կբերվեն մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Տոյոտա Երևան» ընկերությունից, որի 60% մասնաբաժինը պատկանում է «Հ2» հեռուստաընկերության համասեփականատեր Սամվել Մայրապետյանին, որն այժմ հետախուզման մեջ է, 30 %-ը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, իսկ 10%-ը՝ Վահե Գզրարյանին, որն այս պահին ընկերության տնօրենն է։ Ըստ Կառավարության հիմնավորման՝ ընկերության կողմից նշված մոդելի համար կիրառվել են լրացուցիչ զեղչեր։

Ընդամենը հինգ ամիս առաջ էր, որ Կառավարությունը բյուջետային միջոցներից Աժ նախագահի համար BMW մակնիշի նոր ծառայողական մեքենա ձեռք բերեց 90 մլն դրամով։ Մեքենան գնվել էր BMW-ի պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Եվրոմոթորս» ընկերության ավտոսրահից։ Այս փաստը հանրային լայն արձագանք ստացավ, իսկ քննադատություններին անդրադարձավ անգամ վարչապետ Փաշինյանը ու Սիմոնյանի՝ հին ծառայողական մեքենան փոխարինելը հիմնավորեց դրա անսարքությամբ։ Ուշագրավ է, սակայն, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանի նախկին, այսպես ասած, անսարք մեքենան հանվել է աճուրդի։

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը շեշտում է՝ ծառայողական նոր մեքենաների գնման համար առանց քննարկման 54 մլն դրամ հատկացնելը ծաղր է հետպատերազմական ծանր իրավիճակում ապրող քաղաքացիների հանդեպ։

Իրավապաշտպաններն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ պետբյուջեից այս ծախսերը կատարվում են այնպիսի պայմաններում, երբ երկրում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի համար տարակուսելի է նաև մեքենաների մատակարարի ընտրությունը։ Կարապետյանցի կարծիքով՝ այս պարագայում վերապահումով կարելի է մոտենալ իշխանության այն հայտարարություններին, թե պայքարում են կոռուպցիոն սխեմաների դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան