Հանրապետությունում ինտենսիվ տեղումներով պայմանավորված՝ հնարավոր են ջրածածկումներ
Հանրապետությունում ինտենսիվ տեղումներով պայմանավորված՝ մերձափնյա հատվածներում հնարավոր են ջրածածկումներ, նախազգուշացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Պայմանավորված հանրապետության տարածքում ինտենսիվ մթնոլորտային տեղումներով՝ ապրիլի 7-9-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում հնարավոր է ջրի անբարենպաստ ելքեր՝ մերձափնյա հատվածներում ջրածածկումներ»,- ասվում է կենտրոնի հաղորդագրությունում։