Ինչ է կառուցում Խաչատուր Սուքիասյանի եղբայրը Երևանի կենտրոնում.անօրինական շինարարության համար տուգանվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, Երևանի կենտրոնում շինարարություն է իրականացնում, որը, ըստ Երևանի քաղաքապետարանի, անօրինական է: Քաղաքապետարանից հայտնում են, որ թեև տարածքը պատկանում է Սուքիասյաններին, բայց շինթույլտվություն չունեն, այդ իսկ պատճառով նրանք տուգանվել են 200 հազար դրամով, իսկ շարունակելու դեպքում կտուգանվեն 2,5 մլն դրամով:

Առանց շինթույլտվության վերակառուցվող շենքը գտնվում է Տիգրան Մեծ պողոտայում՝ «Լունապարկի» հարևանությամբ: Factor TV-ի նկարահանման ժամանակ տարածքում թեև շինտեխնիկա չկար, սակայն բանվորներն աշխատանքներ էին իրականացնում։ Լրագրողների տեսնելով՝ աշխատանքներն անմիջապես դադարեցվեցին, իսկ վիճելի շինության դուռը փակվեց: Դրսից միայն տեսանելի էր, որ շինության ներսում լայն թափով աշխատանքներ են իրականացվում, տեղադրված են երկաթյա կոնստրուկցիաներ, իսկ տարածքում առկա էր շինանյութ:

Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին հայտնեցին, որ Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին թույլ տված խախտման համար վարչական պատասխանատվության են ենթարկել:

«Տեղեկացնում ենք, որ Տիգրան Մեծի պողոտայի 17/4 հասցեում, առանց համապատասխան թույլտվության, իրականացվել է շինության վերակառուցման, մասնավորապես քարե պատերի և ծածկի իրականացման աշխատանքներ, որի առնչությամբ աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից մարտի երեսունին քաղաքացի Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է քաղաքապետարանի պատասխանում։

Քաղաքապետարանի կողմից մարտի 30-ին խախտումն արձանագրելու և Ռոբերտ Սուքիասյանին տուգանելու մասին ակտ կազմելուց հետո, սակայն, «Հետք»-ն արձանագրել է, որ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը շարունակում է շինարարությունը: Լրատվամիջոցը մարտի 31-ին շինարարության ընթացքի այսպիսի տեսարան է արձանագրել:

Թե ինչ են վերակառուցում Սուքիասյանները, տարածքում գտնվող աշխատակիցները հրաժարվեցին պատասխանել: Նրանցից մեկն առանց տեսանկարահանվելու նշեց, որ ներքին հարդարման աշխատանքներ են իրականացնում, ինչի համար թույլտվության անհրաժեշտություն չկա:

Թեմայի շուրջ ողջ օրվա ընթացքում հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ Խաչատուր Սուքիասյանից: Նա ո՛չ Ազգային ժողովում էր, ո՛չ էլ հեռախոսազանգերին էր պատասխանում: Իսկ ահա Սուքիասյանի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տարածքում ամրացման աշխատանքներ են իրականացվել: Հարցին՝ ինչո՞ւ են առանց շինթույլտվության վերակառուցման աշխատանքներ իրականացրել, խոսնակը փոխանցեց, որ պատրաստ են վճարել օրենքով սահմանված տուգանքի չափը:

Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն անթույլատրելի է համարում քաղաքի կենտրոնում իրականացվող ապօրինի շինարարությունը: Ըստ նրա՝ պետք է ապամոնտաժեն այն և շինությունը վերադարձնեն նախկին տեսքին։ Հրաչյա Պողոսյանը շեշտում է՝ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ պատգամավոր է, այն էլ՝ իշխող ուժի ցուցակով ընտրված, ուստի Սուքիասյանը և իր մերձավորները պետք է նման հարցերում առավել օրինակելի լինեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան