Մեկնարկեց Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Բրյուսելում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։  Վարչապետի երկօրյա աշխատանքային այցի շրջանակում մինչ այս տեղի է ունեցել Փաշինյան-Շառլ Միշել  առանձնազրույցը։

Ինչպես նախորդ շաբաթ Կառավարության հերթական նիստում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, Ալիևի հետ պատրաստվում է քննարկել և համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը։ Անդրադառնալով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին քննարկումներին՝ Փաշինյանն ընդգծել էր՝ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը:  Բրյուսելյան հանդիպման օրակարգային հարցերին անդրադարձել է նաև Ալիևը, նշելով՝ հիմա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու ժամանակն է։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 11-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ Կրեմլում տեղի ունեցած այդ բանակցությունների օրակարգում էր նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը։ Շուրջ 4 ժամ տևած հանդիպման արդյունքում կողմերը ստորագրեցին 4 կետից կազմված հայտարարություն, որն, ըստ էությանն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին համաձայնությունն էր։

Երկրորդ եռակողմ հանդիպումը կրկին կայացավ Պուտինի նախաձեռնությամբ՝ այս անգամ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում։ Հանդիպումից առաջ տեղի էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ՌԴ նախագահի հետ, դրանից հետո՝ Փաշինյանի հանդիպումը։ Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ էլ նշվել է, որ կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև երրորդ դեմ առ դեմ հանդիպումն արդեն Բրյուսելում էր՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։ Այն կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի  նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ վերահաստատել են նախորդ եռակողմ հայտարարությունների կետերի իրագործմանն իրենց հավատարմությունը։ Շառլ Միշելն ընդգծել էր, որ առանցքային հումանիտար հարցերի լուծումը որոշիչ նշանակություն ունի։ Նա ողջունել էր մինչ հանդիպումը Ադրբեջանի կողմից տասը հայ գերիների ազատ արձակումն ու ականապատ դաշտերի բոլոր քարտեզների տրամադրումը:

Բրյուսելում գագաթնաժողովի ավարտից հետո Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպում էր կազմակերպել նաև Եվրամիության խորհուրդը նախագահող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հանդիպումից, սակայն, մանրամասներ այդպես էլ չհրապարակվեցին։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաջորդ հանդիպումն արդեն դեմ առ դեմ չէր։ 2022 թվականի փետրվարի 4-ին հեռավար հանդիպման նախաձեռնությամբ հանդես եկան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Վերջիններս հանդիպման ընթացքում վերահաստատեցին իրենց լիակատար հանձնառությունը՝ աջակցելու տարածաշրջանում լարվածության նվազմանը և վստահության ձևավորմանն ուղղված ջանքերին։ Նրանք ամփոփեցին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից հետո ձեռք բերված առաջընթացը, մասնավորապես՝ ձերբակալված անձանց վերջին ազատ արձակումները, անհետ կորածների որոնման համատեղ ջանքերը, ինչպես նաև երկաթուղային հաղորդակցության առաջիկա վերականգնումը:

Այս հանդիպումից 3 օր անց՝ փետրվարի 7-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձվեցին 8 ռազմագերիներ։

Թե ինչ արդյունքներ կտան այսօր տեղի ունեցող  բանակցությունները, դեռևս հստակություն չկա։