Վազքուղու կառուցման հիմնային աշխատանքներն ավարտվել են. Կարեն Գիլոյանն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ քաղաք՝ ծանոթանալու տեղի մարզադաշտի վազքուղու կառուցման աշխատանքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են սպորտային հատակների և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ զբաղվող շվեյցարական CONICA ընկերության ներկայացուցիչ Պավել Մառեսը, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն ու վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը:
ԿԳՄՍ նախարարության և CONICA-ի ներկայացուցիչներն Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ շրջել են մարզադաշտի տարածքով, ծանոթացել արդեն իսկ իրականացված աշխատանքներին և քննարկել առաջիկա անելիքները:

Վազքուղու կառուցման հիմնային՝ ջրահեռացման, բետոնապատման ու չափագրման աշխատանքներն արդեն ավարտված են: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ CONICA-ի ներկայացուցիչը ժամանել է Հայաստան՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում են որակական չափանիշներին: Ռետինե ծածկը փռելու համար համապատասխան տեխնիկա է անհրաժեշտ, որը Հայաստանում չկա: Կողմերը նաև պայմանավորվել են, թե ինչպես են դրանք բերվելու Հայաստան:

Կարեն Գիլոյանի հավաստմամբ՝ այս փուլի բոլոր աշխատանքները գրեթե ավարտված են, իսկ մոտ 10-15 օր հետո ռետինե ծածկն ու անհրաժեշտ տեխնիկական միջոցները Հայաստանում կլինեն:

Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղու կառուցման աշխատանքները, հավանական է, ավարտին կհասցվեն մայիսի վերջին:

Հիշեցնենք՝ Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով տրամադրվել էր շուրջ 71 մլն դրամ:
Օբյեկտի շինարարական, նախագծային արժեքը կազմել էր շուրջ 310 մլն դրամ, որից վազքուղիների նորոգման աշխատանքներինը ՝ շուրջ 243 մլն դրամ: Վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել էր 71 մլն 860.4 հազար դրամ, իսկ անհրաժեշտ գումարի մյուս մասը տրամադրել են Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և բարերարները:

Միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղու կառուցումը թույլ կտա Արտաշատի մարզադաշտում անցկացնել ինչպես մարզային և հանրապետական, այնպես էլ միջազգային մրցումներ:

Բացի դրանից՝ ժամանակակից տեխնիկական կառույցների առկայությունը կնպաստի մարզաձևի զարգացմանը և հայ մարզիկների՝ համաշխարհային կարևորագույն մրցումներում բարձր արդյունքներ գրանցելուն: