Հունվար-մարտ ամիսներին հարկային եկամուտները կազմել են 400.6 մլրդ դրամ․ ՊԵԿ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2022թ. հունվար-մարտ ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: 2022 թվականի 1-ին եռամսյակի պետա¬կան բյուջեի հարկա¬յին եկամուտ¬¬ների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 400.6 մլրդ դրամ: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանված է եղել 395.4 մլրդ դրամ, այսինքն՝ գերակատարումը կազմել է 5.2 մլրդ դրամ կամ 1.3%․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

2021թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 332.9 մլրդ դրամ, 2020թ-ին՝ 349.0 մլրդ դրամ, իսկ 2019թ-ին` 299.7 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 67.7 մլրդ դրամով կամ 20.3%-ով, 2020թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 51.5 մլրդ դրամով կամ 14.8%-ով, 2019թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 100.9 մլրդ դրամով կամ 33.7%-ով:

2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում հավաքագրված գումարներից հարկ վճարողներին վերադարձվել է 51.3 մլրդ դրամ: 2021թ. հունվար-մարտ ամիսների համեմատ աճը կազմել է 13.4 մլրդ դրամ կամ 35.5%, 2020թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 16.1 մլրդ դրամ կամ 45.8% և 2019թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 24.3 մլրդ դրամ կամ 89.8%:

2022թ. 1-ին եռամսյակում նախորդ տարիների նույն ժամանակահատվածների համեմատ աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը՝ կազմելով շուրջ 128.8 մլն հատ և դրանցով արձանագրված գումարը` 1,947.8 մլրդ դրամ։ 2021թ. համեմատ գործարքների քանակը ավելացել է շուրջ 10.8 մլն հատով կամ 9.1%-ով, 2020թ. համեմատ` 17.4 մլն հատով կամ 15.7%-ով, իսկ 2019թ. համեմատ` 37.8 մլն հատով կամ 41.5%-ով: Գումարային արտահայտությամբ աճը նախորդ տարվա համեմատ կազմում է շուրջ 452.5 մլրդ դրամ կամ 30.3%, 2020թ. համեմատ` 555.5 մլրդ դրամ կամ 39.9% և 2019թ. համեմատ` 691.0 մլրդ դրամ կամ 55.0%: