Հետախուզվող կինը հայտնաբերվել է Լենինգրադյան փողոցում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ապրիլի 1-ին Լենինգրադյան փողոցից բերման են ենթարկել 51-ամյա Լիդա Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 170-րդ (Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, Լիդա Բ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: