Ողբերգական դեպք Պառավաքարում․ երիտասարդն անզգուշաբար վրաերթի է ենթարկել եղբոր 3-ամյա տղային
Ապրիլի 1-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրում «ԳԱԶ-53»-ի 17-ամյա վարորդը իրենց տան բակում անզգուշաբար վրաերթի է ենթարկել եղբոր որդուն՝ 3-ամյա Արտյոմ Չիթչյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, կատարվում է նախաքննություն: