ԱԽ քարտուղարը և Լիտվայի վարչապետի խորհրդականը քննարկել են ժողովրդավարության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները
Քաղաքականություն
02.04.2022 | 14:06Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդական Գալինա Վաշենկայտեի հետ:
«Հանդիպման սկզբում բարձր ենք գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լիտվա կատարած այցից հետո երկու երկրների միջև ձևավորված ջերմ մթնոլորտը։
Քննարկել ենք ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները ժողովրդավարության, տնտեսության, վերականգնվող էներգետիկայի և կրթության ոլորտներում՝ զարգացում ապահովելու նպատակով։ Այս համատեքստում լիտվական կողմը բարձր է գնահատել ժողովրդավարության հարցում Հայաստանի գրանցած զարգացումն ու ձեռքբերումը»,- ասված է ԱԽ քարտուղարի տարածած հաղորդագրությունում: