«Պատրաստ եմ նախագահական ինստիտուտը ծառայեցնել կրթության և գիտության զարգացմանը». Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՊՀ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է ԵՊՀ և հանդիպել գիտխորհրդի անդամների հետ, հայտնում են համալսարանի հանրային կապերի բաժնից։

Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ձևավորված ավանդույթի համաձայն՝ երկրի առաջին դեմքերն այցելում են ԵՊՀ և պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ քննարկում տարբեր հարցեր, փոխանակում մտքեր՝ ի շահ պետության առաջընթացի և զարգացման:

Հ. Հովհաննիսյանն ասաց, որ ԵՊՀ-ն եղել, մնում է և լինելու է մեր երկրի
գիտության ու կրթության ոլորտի շարժիչ ուժը: Նա ներկայացրեց բուհում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներն ու նախաձեռնությունները, որոնց նպատակը կրթության որակի բարելավմանը, հետազոտությունների արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև նորարար ու ստեղծագործ միջավայրի ապահովմանը նպաստելն է:

ԵՊՀ ռեկտորը վստահեցրեց, որ սպասվում են բազմաթիվ փոփոխություններ, որոնք կապված են նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հետ, ապա ներկայացրեց առաջիկայում ԵՊՀ-ում սպասվող կարևոր իրադարձություններն ու միջոցառումները:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ասաց՝ իր համար մեծ պատիվ է Մայր բուհում գտնվելը, քանի որ դեռևս ուսանողական տարիներին այն համոզմանն է եղել, որ ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀկրթական համակարգի դրոշակակիրն է:

Վ. Խաչատուրյանը նշեց, որ մեր երկրի զարգացման ներուժը կրթությունն է,
գիտությունը և մարդը, ապա հավելեց, որ այս տեսանկյունից ԵՊՀ-ից
սպասելիքները շատ են: ՀՀ նախագահը վստահեցրեց, որ պատրաստ է նախագահական ինստիտուտը ծառայեցնել կրթության և գիտության զարգացմանը:

Նախագահը անդրադարձավ բարձրագույն կրթության կարևորությանը, ապա խոսեց խնդիրների ու մարտահրավերների մասին. «Եթե համախմբված չգործենք, առաջ գնալ չենք կարողանա»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ հանդիպման ժամանակ անդրադարձավ կրթական,մասնավորապես բուհական համակարգի խնդիրներին՝ շեշտելով, որ կրթությունն ու գիտությունը շաղկապված են միմյանց և առանձին գործել չեն կարող:

Նա նույնպես կարևորեց ԵՊՀ-ի դերն ու նշանակությունը՝ պատահական չհամարելով«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվող Մայր բուհի հատուկ կարգավիճակը:

Հանդիպման վերջում տեղի ունեցավ մտքերի փոխանակում, և ԵՊՀ ռեկտորը հույս հայտնեց՝ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ: