Ուկրաինան բեկում է մտցրել ռազմաճակատում․ ՌԴ-ին չափազանց ծանր հետևանքի կբերի պատերազմը՝ անկախ պայմանագրից․ Արմեն Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ

-Արցախում ռուս խաղաղապահներ են, մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք պահում խաղաղությունն Արցախում և ինչպես են պաշտպանում այդ կարգը, որը պետք է ապահովվեր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Եթե Ռուսաստանի ջախջախման կամ ազդեցության թուլացման սցենարն է իրականացվում, նշանակում է՝ Ադրբեջանն այլևս ոչ թե մեկ բարձունքի համար է պայքարելու, այլ մինչև Ստեփանակերտ է ձգտելու: Սա հնարավո՞ր է բեկանել, թե՞ պետք է հույս դնել, որ ռուսները, անուամենայնիվ, կմնան Արցախում:

-Եթե խոսքը մեր անվտանգության մասին է, ապա պետք է բոլոր հնարավոր սցենարներին պատրաստ լինենք. անցած դարի ընթացքում երկու անգամ ռուս զինվորները հեռացան Հայաստանից՝ մեզ թողնելով անվտանգային լուրջ խնդրի առաջ։ Դրա համար մենք հույսներս մեզ վրա պետք է դնենք, արդիականացնենք մեր բանակը։

-Ո՞վ պետք է մեզ օգնի, մենք չենք կարող գերժամանակակից զենքեր արտադրել, մենք ՌԴ դաշնակիցն ենք, ՌԴ-ն Արցախում, լավ թե վատ, կայուն իրավիճակ է պահում, Արևմուտքն էլ ասում է՝ դուք ՀԱՊԿ անդամ ենք, և եթե ձեզ զինատեսակներ տանք, հնարավոր է՝ դրանք հայտնվեն ՌԴ-ի ձեռքում: Ռուսաստանը հայտնվում է պատժամիջոցների տակ, և հնարավորությունները նվազում են:

-Երկու ուղղությամբ պետք է աշխատենք. առաջինը՝ զարգացնենք սեփական ռազմարդյունաբերությունը, դրա համար ունենք գիտական ներուժ, երկրորդ՝ զուգահեռ պետք է գնումներ կատարենք: Իշխանությունը պետք է գոտիները ձգի, անիմաստ ծախսերը քչացնի և ռազմական տեխնիկա գնի: Արևմուտքն Ադրբեջանին էլ զենք չի վաճառվում, բայց զարտուղի ճանապարհներով գնել են որոշ զինատեսակներ։

-Համաձայն չե՞ք, որ ներկայում միջազգային անվտանգությունը միայն զենքը չէ, բանակները չեն, որ ապահովում են, չնայած դա առաջնային գործոնն է, նաև շահերի համադրումն է կարևոր:

-Միանշանակ՝ այո:

-Ինչ եք կարծում՝ Արևմուտքին ձեռնտո՞ւ է, որ Հայաստանը չկորցնի Արցախը, Ռուսաստանին ձեռնտո՞ւ է, որ Արցախը չլինի ադրբեջանական, երևի թե այս տիրույթում պետք է մեր անվտանգային խնդիրները դիտարկենք:

-Կարծում եմ՝ և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին պետք չէ, որ Հայաստանը վերջնականապես կորցնի Արցախը: Վերջին ամիսներին և՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, և՛ Ֆրանսիայի դեսպանը, և՛ ԵՄ մի շարք այլ երկրների դեսպաններ հայտարարեցին, որ Արցախի հակամարտությունը դեռ չի լուծվել, կարգավիճակի հարցը պետք է քննարկվի: Նաև ՌԴ-ն չի ցանկանում, բայց այլ համատեքստում, Ռուսաստանին պետք է իր խաղաղապահներին ամեն գնով տեղակայել Արցախում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի վրա ճնշման գործիքներ ունենա, հիմա եթե Հայաստանն այնպիսի քայլեր անի, որոնք իր շահերից չեն բխում, կարող է Արցախում ադրբեջանցիների ձեռքով մեզ պատժել, և հակառակը՝ եթե Ադրբեջանն անի այնպիսի քայլեր, որոնք Կրեմլի սրտով չեն, մեզ որպես մահակ օգտագործի։

-Ապրիլի 6-ին Բրյուսելում հանդիպելու են Փաշինյանն ու Ալիևը, արդյո՞ք Հայասանը կստորագրի խաղաղության համաձայնագիրը:

-Հայաստանը չի ստորագրելու, ես դրանում վստահ եմ, այլ ժամանակ է ձգձգելու և վերջում այդ առաջարկությունները նետելու է աղբարկղը:

Հարցազրույցն ամողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան