Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ռուդոլֆ Խառատյանի 75-ամյակի կապակցությամբ

Լուրեր

09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի 75-ամյակի կապակցությամբ: Ինչպես հայտնում են Կառավարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն Խառատյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ:

Դուք հայկական բալետի երախտավորներից եք, ում ստեղծագործական գործունեությունն ու բալետային արվեստի հայկական ավանդույթների զարգացման գործում անուրանալի ներդրումը բարձր գնահատանքի են արժանի:

Ձեր ստեղծագործական վերելքը կապված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարեգրության ոսկե ժամանակաշրջանի հետ, իսկ Պ. Չայկովսկու, Ս. Պրոկոֆևի, Ա. Խաչատրյանի, Է. Հովհաննիսյանի բալետային ստեղծագործություններում կերտած անմոռանալի դերակատարումները բալետի հայկական դպրոցի և ընդհանրապես՝ բալետի կատարողական արվեստի բացառիկ դրսևորումներից են:

Ուրախ եմ, որ հաջողությամբ շարունակում եք Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել բալետի արտիստների նոր սերնդին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ հետագա գործունեության մեջ»,-ասված է ուղերձում: