Բացառվում է՝ նույնը անձը գնա երկրորդ տեղամասում քվեարկի․ Մուկուչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Հայաստանում 114 քաղաքացիներ կան, ում անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան տվյալները համընկնում են մեկ ուրիշի հետ»,- այս մասին նշեց  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին:

Ըստ պատգամավորի՝ գործող համակարգը չի բացառում կրկնաքվեարկությունները, նույնականացման համակարգն աշխատում է միայն տվյալ տեղամասում մեկ անձի կողմից երկրորդ անգամ չքվեարկելու համար: Նա հարցրեց, թե որևէ այլ մեխանիզմ հնարավո՞ր էր ներդնել, համընկնող անուն-ազգանուն-հայրանուններ ունեցող անձանց  լրացուցիչ ցուցակ՝ կրկնաքվեարկությունը բացառելու համար:

Մուկուչյանն ի պատասխան նշեց. «Հայաստանում, եթե չեմ սխալվում, 114 քաղաքացի կա, որոնց անուն ազգանուն, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում է: Եվ ժամանակին նույնիսկ այդ անձանց անձնագրերի առաջին ձևերն ենք հրապարակել, որովհետև էլի են եղել նման բողոքներ՝ ապացուցելու, որ նրանք բոլորովին տարբեր մարդիկ են»:

Մուկուչյանը հավելեց, որ նույնիսկ կա առանձնահատուկ անուն՝ Տոքսինա, որի դեպքում ևս անվան և ազգանվան կրկնություն կա:

ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ բոլոր ցուցակները ձևավորվում են ծրագրային կոդերում, և ցանկացած անհամաչափ միջամտություն հնարավոր է այդ կոդերի, մասնագետների միջոցով ուսումնասիրել, հայտնաբերել, գտնել: Նա վստահեցրեց, որ ընտրական գործընթացի բոլոր փուլերը թափանցիկ ու հասանելի են ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին:

«Բացառվում է, որ մի մարդը երկրորդ անգամ այլ ընտրատեղամասում քվեարկած լիներ, ու դա չբացահայտվեր»,-վստահեցրեց Մուկուչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: