Կնոջը ինքնասպանության փորձի հասցրած ամուսինը չի ներկայանում դատարան

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

Կնոջը պարբերաբար ֆիզիկական բռնության ենթարկած, նրան ինքնասպանության փորձի հասցրած տղամարդը չի ներկայանում իր դեմ հարուցված երկու գործերով դատական նիստերին։ Մարտի 29-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի երկու նստավայրում Ռ․Ա․-ի վերաբերյալ երկու դատական գործեր պետք է քննվեին, սակայն ամբաստանյալը երկու դատական նիստերին էլ չէր ներկայացել։ Չէր ներկայացել նաև տուժողը՝ Ռ․Ա․-ի կինը։

Հարուցված գործերի համաձայն՝ ամուսինը պարբերաբար ֆիզիկական և հոգեբանական բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ, սպառնացել է նրան, որի հետևաքնով կինը դիմել է ինքնասպանության փորձի` դիտավորությամբ հոգեմետ դեղորայք է ընդունել։ Բարեբախտաբար, նրա կյանքը հնարավոր է եղել փրկել։ Նախքան ինքնասպանության փորձ կատարելը կինը քանիցս հայտնել է ամուսնուն, որ եթե բռնությունները շարունակվեն, ինքը վերջ կտա իր կյանքին, ինչին ի պատասխանն ամուսինն ասել է, թե իրեն միևնույնն է։

Իսկ հերթական բռնության ժամանակ Ռ․Ա․-ն, վերցնելով կացինը, մի քանի անգամ այն թափահարել է կնոջ գլխավերևում՝ ասելով, թե կսպանի նրան՝ կնոջ մոտ առաջացնելով տագնապի և իր անվտանգության համար անհանգստության զգացում։

Ռ․Ա․-ի դեմ հարուցված քրեական երկու գործերի շրջանակներում նրան առաջադրվել են մեղադրանքներ ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով՝ հոդված 110․1 (ինքնասպանության հասցնելը), հոդված 117 (առողջությանը թեթև վնաս պատճառելը), հոդված 118 (ծեծը), հոդված 113․1 (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), հոդված 137․1 (սպանության սպառնալիքը):

Նշենք, որ Ռ․Ա․-ն նախկին դատապարտված է եղել, նրան մեղավոր են ճանաչել խուլիգանության համար, մեղադրանքի համաձայն՝ նա շուրջ 10 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ էը տվել ոստիկանության աշխատակիցների հասցեներին, որի համար դատարանը վճռել է նրան տուգանել 40,000 դրամի չափով։

Ռ․Ա․-ի գործերից մեկը Մասիսի նստավայրում քննող դատավոր Թաթուլ Պողոսյանի քարտուղարը դատարանին հայտնեց, որ մեղադրող դատախազը չի ներկայացել նիստին, քանի որ նույն օրը մեկ այլ ժամի նշանակված դատական նիստին Ռ․Ա․-ն և տուժողը չեն ներկայացել։ Իսկ ամբաստանյալի և տուժողի բացակայության վերաբերյալ քարտուղարը հայտնեց, որ ծանուցագրեր ուղարկվել են, նաև փորձել են հեռախոսով կապ հաստատել, ինչը չի հաջողվել, քանի որ երկուսի հեռախոսահամարներն էլ անհասանելի են եղել։

Թեև ամբաստանյալը երկրորդ նիստն է, ինչ չի ներկայանում դատարան, դատավոր Թաթուլ Պողոսյանը նրան բերման ենթարկելու որոշում չկայացրեց, այլ որոշեց ամբաստանյալի և տուժողի հասցեագրված ծանուցագրերի հանձնումն ապահովել ոստիկանության միջոցով։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 20-ին՝ 11։00-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի