ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այս պահին հարցաքննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում

Լուրեր

30.01.2026 | 13:55
Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև` բանակցությունների
30.01.2026 | 13:46
Իմ 5-ամյա երեխան առողջության ապահովագրության առաջին շահառուներից էր․ Պարսիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.01.2026 | 13:41
UFC-ի չեմպիոն Վոլկանովսկին արձագանքել է Արման Ծառուկյանի մարտահրավերին
30.01.2026 | 13:37
Էստոնիան այս տարի Հայաստանում դեսպանատուն կբացի
30.01.2026 | 13:33
Ունեցել ենք մանկապարտեզի, սպորտդպրոցի կասեցում սննդի ստուգումից հետո․ ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.01.2026 | 13:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց
30.01.2026 | 13:14
21 թունավորման դեպք է եղել, տուժել է 64 մարդ, հիմնականում հանրային սննդի օբյեկտներում․ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.01.2026 | 13:03
Ֆինն Գերագուսյանը գոլ է խփել «Սանդերլենդի» Մ18 թիմի կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.01.2026 | 12:52
8 տոննա միս ենք առգրավել ու ոչնչացրել, ունեցել ենք 31 հազար տոննա մսի մորթ․ ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.01.2026 | 12:41
Ապահովագրությունը ընդգրկուն է, սակայն ամեն ինչ չի փակում․ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.01.2026 | 12:29
ՀՖՖ նոր գլխավոր քարտուղար․ Խնդիրներ կան ինչպես բոլոր բնագավառներում, այնպես էլ ֆուտբոլում
30.01.2026 | 12:21
Ինչպես օգտվել առողջության ապահովագրությունից, եթե Armed չունեք․ Ավանեսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.01.2026 | 12:12
Թրամփը հայտնել է Իրանի հետ քննարկումների մտադրության մասին
30.01.2026 | 12:03
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.01.2026 | 12:00
ՌԴ-ն մեկ շաբաթ Ուկրաինային չի հարվածի՝ ըստ Թրամփի // Եղանակը 7-8 աստիճանով կտաքանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն իր ամենամյա արձակուրդի երկրորդ օրն անցնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Factor.am-ի տեղեկություններով՝ Փիլոյանն այս պահին հարցաքննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Թե կոնկրետ որ քրեական գործի շրջանակներում է նախարարը քննչական բաժնում, գերատեսչությունը տեղեկություններ չի հայտնում։

Հիշեցնենք՝ երեկ իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել էր Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Քննչական գործողություններն իրականացվում են Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։ Այլ տեղեկատվություն այս պահին չեմ կարող տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով»,- նշեց Օհանջանյանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին տրամադրվել է երկշաբաթյա արձակուրդ։ Այս պահին նրան փոխարինում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

Ռոզա Վարդանյան