Քննարկում՝ գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Գյուղատնտեսական ակտիվ սեզոնի բացմանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Նարեկ Հայրապետյանը հանդիպում-քննարկում են ունեցել ոլորտում գործող ֆերմերների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։

«Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ մասնագետները:

Ի՞նչ անել ոլորտը զարգացնելու համար, բույսերի հիվանդությունների դեմ պայքարի ի՞նչ մեխանիզմներ կան, արդյո՞ք դրանք ճիշտ և արդյունավետ են, ինչպե՞ս աջակցել գյուղացուն ու ֆերմերին, ինչպե՞ս փոխանցել միջազգային առաջատար մեթոդներն ու փորձը, հողը նպատակային օգտագործելու հստակ պայմաններ սահմանող ինչպիսի՞ իրավական հիմքեր ստեղծել. հանդիպման նպատակը այս հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալն ու միջոցառումների համատեղ օրակարգ սահմանելն էր:

ՍԱՏՄ ղեկավարը խիստ կարևորել է ագրոնոմիական մասնագիտությունները՝ շեշտելով թե՛ սննդամթերքի, թե՛ պարենային անվտանգության տեսակետից դրանց առանցքային դերը: Նա խոսել է նաև Տեսչական մարմնի կողմից ֆերմերներին և գյուղացիներին ագրոքիմիկատների և պեստիցիդների օգտագործման հետ կապված խորհրդատվություն մատուցելու պատրաստակամության մասին. «Ինչ, ինչպես, երբ… պեստիցիդների օգտագործման հարցում այս հարցերի պատասխանը շատ խնդիրներ կարող է լուծել, և հասարակական կազմակերպությունները, կարծում եմ, պետք է լուրջ արշավ սկսեն այս թեմայով՝ աջակցելով պետական կառույցներին»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:

Հանդիպման մասնակիցները ևս ներկայացրել են իրենց մտահոգությունները, և, ակտիվ քննարկումների արդյունքում, որոշվել է ստեղծել բոլոր կողմերը ներկայացնող հանձնաժողով: Այն վեր կհանի, կուսումնասիրի ոլորտի հրատապ խնդիրները և, հնարավորինս օպերատիվորեն, կառաջարկի դրանց լուծման արդյունավետ եղանակներ՝ հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների առաջիկա մեկնարկը»,- ասված է հաղորդագրությունում։