Եթե Ադրբեջանը փորձի ռազմական ձևով հարցը լուծել, ուժ չի կիրառելու խաղաղապահը․ զենք կիրառելու մանդատ պիտի ունենան․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն կրակում Ադրբեջանի զինված ուժերի այն ստորաբաժանումների ուղղությամբ, որոնք խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, ներխուժել են Արցախի Փառուխ գյուղի տարածք, ապա՝ Քարագլուխ բարձունք։ Իսկ հետո էլ խաղաղ բանակցություններով չեն հեռացել ադրբեջանցիները՝ չնայելով ռուսների պահանջին։ Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը Factor TV-ի հարցազրույցում բախումների հիմնական պատճառ է համարում այն, որ ռուս խաղաղապահները հստակ մանդատ չունեն, եթե ունի էլ՝ հստակ տեղյակ չէ դրանից․ «Եթե նույնիսկ ունեն էլ այդ մանդատը, մենք տեսնում ենք, որ այն իրեն չի արդարացնում խաղաղապահ առաքելություն իրականացնելու շրջանակում»,- նշում է Մարգարյանը՝ հիշեցնելով, որ պատմության ընթացքում եղել են դեպքեր, ինչպես՝ Սրեբրենիցայում, երբ խաղաղապահները չեն կարողացել կանխել էթնիկ զտմանն ուղղված գործողությունները, որովհետև զենք գործածելու մանդատ չեն ունեցել․ «Խաղաղապահը պետք է ունենա զենքը կիրառելու մանդատ։ Եթե չունի այդ մանդատը, նա չի կարող այն օգտաործել։ Խաղաղապահությունը մի քանի տարբերակներ ունի՝ խաղաղություն պարտադրել, խաղաղություն կառուցել, և այլն։ Ինչպես հասկանում ենք՝ մեր խաղաղապահ առաքելությունը Արցախում կանխարգելիչ գործառույթներ պիտի պարունակի։ Հարցը արդեն եթե հասնում է Ադրբեջանի կողմից որևէ ռազմական հարց լուծելուն, ապա ինչպես մենք տեսնում ենք՝ խաղաղապահը ուժ չի կիրառելու։ Այսինքն՝ կանխարգելիչ գործառույթ պիտի կատարի խաղաղապահը»,- պնդում է Արմինե Մարգարյանը։ Ըստ փորձագետի՝ իրավիճակը վտանգավոր է նաև նրանով, որ Ռուսաստանը միանգամից մի քանի դերակատարություն է ստանձնել՝ Հայաստանի դաշնակիցն է, Ադրբեջանի դաշնակիցն է, միջնորդ է այդ երկրների միջև, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, խաղաղապահներ ունի Արցախում, ինչը նշանակում է՝ արդեն գործ ենք ունենում քաղաքական գործընթացների հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան