Թուրքիան է սադրանքի դրդում Ալիևին․ Ադրբեջանի լկտիությունը կապված է ուկրաինական պատերազմի հետ․ Դավիթ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ադրբեջանը ոչ թե մտադիր է պատերազմ սկսել, այլ ընդամենը ուղերձ է հղում ՌԴ-ին և ՀՀ-ին, երբ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռազմական ղեկավարության հետ խորհրդակցությունում հրահանգում է «ցանկացած պահի պատրաստ լինել կիրառելու ժամանակակից սպառազինությունը և մարտական այլ միջոցներ»։ Այս կարծիքին է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը։ Factor TV-ի հարցազրույցում նա այդ ուղերձի պատճառ նշում է Արցախի Քարագլուխ բարձունքի շուրջ եղած ռուս-ադրբեջանական տարաձայնությունը, ինչը կապված է նաև Ուկրաինայում պատերազմի հետ․ «Ցավոք՝ կանխատեսումներն սկսում են իրականություն դառնալ։ Ադրբեջանի լկտի պահվածքն Արցախում անիջական կապ ունի պատերազմի հետ։ Անմիջական կապ կա նաև Թուրքիայի հետ, որը սադրում է Ադրբեջանին և թույլ տալիս՝ դիմել այդպիսի քայլերի։ Ինչո՞ւ։ Պարզ է, որ արցախյան ճակատում Թուրքիան մեծ ռեսուրս չունի և Ադրբեջանի զինուժն ունակ չէ նույնիսկ այդ կոնտինգենտի հետ պայքարել»,- ասում է Դավիթ Ստեփանյանը։ Ըստ նրա՝ այստեղ գործի է գալիս Ուկրաինայի պատերազմի հանգամանքը, ուր Թուրքիան ՌԴ-ի նկատմամբ պահում է չեզոքություն, ինչը թանկ արժի։ Թուրքիան ՌԴ-ից պատասխան է պահանջում Ադրբեջանի՝ այսօրինակ մանր գործողություններով։ Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, փորձում է վերցնել ամբողջ Արցախը և այնտեղից հանել ռուս խաղաղապահներին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան