Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց, սակայն չի կարողանա զբաղեցնել Գորիսի քաղաքապետի պաշտոնը

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների մասով դատավճիռը։ Դատարանը վճռեց հենց դատարանի դահլիճից ազատ արձակել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։ Դատարանը վերջանական դատական ակտով վճռեց համայնքապետին դատապարտել 1 տարի 3 ամիս ազատազրկման, սակայն հաշվի առնելով Առուշանյանի 6-ամսյա կալանքը, վերջնական պատիժ նշանակել 6 ամիս 18 օր ազատազրկում։ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը մատնանշելով՝ դատարանը որոշեց պայմանականորեն չկիրառել պատժաչափը՝ սահմանելով 1 տարի 6 ամիս փորձաշրջան, փոփոխել խափանման միջոց կալանքը՝ կիրառելով ստորագրություն չհեռանալու մասին։
Դատարանը, միաժամանակը, վճռեց Առուշանյանին 5 տարի ժամկետով զրկել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելուց և կիրառել տուգանք աշխատավարձի 700-ապատիկի չափով։

Գործով անցնող մյուս մեղադրյալները ևս չեն ազատազրկվի։ Դատարանը վճռեց Առուշանյանի դեմ ցուցմունք տված, ապա դրանից հրաժարված Լուսինե Ավետյանին արդարացնել, մնացած անձանց նկատմամբ կիրառել փորձաշրջան և անփոփոխ թողնել ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Հիշեցնենք՝ դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Լուսինե Ավետյանի համար դատախազը պահանջել է 5 տարի՝ պայմանական։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել էր արդարացնել վերջիններիս։

Առուշ Առուշանյանն, ըստ մեղադրանքի, Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում՝ համայնքին պատկանող հողատարածքներում «Բեսթ Ռոուդ» ՍՊ ընկերության միջոցով և ընկերության մի շարք աշխատակիցների, տեխնիկաների և տրանսպորտային միջոցների ներգրավմամբ զբաղվել է ընդերքի ապօրինի օգտագործմամբ և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ:

Առուշանյանին և Լուսինե Ավետյանին վերագրվում է նաև ընտրողներին կաշառք տալու արարք: Այս դրվագն առավել շատ քննարկման առարկա դարձած հանգամանքներից է, քանի որ, ըստ մեղադրանքի, Գորիսի համայնքապետարանից որպես սոցիալական օգնություն քաղաքացիներին տրված գումարներն են դիտարկվում՝ որպես ընտրակաշառք, մինչդեռ Առուշանյանը պնդում է, որ նշված քաղաքացիներին սոցիալական օգնություն առաջին անգամը չէ, որ տրամադրվել է:
Համայնքապետն առաջադրված մեղադրանքները չէր ընդունել։

Ռոզա Վարդանյան