Եթե Արցախի ԱԺ խմբակցություններն ու ԱԽ բոլոր անդամները ճիշտ համադրում չանեն, մնալու ենք հին աշխարհակարգի փլատակների տակ․ Արթուր Թովմասյանի ուղերձը

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել Արցախի ժողովրդին։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի’ հայրենակիցներ

Արցախի Հանրապետությանը վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը որոշվում են Արցախի Հանրապետության  Անվտանգության խորհրդում։

Այնպես չէ, որ ստեղծված  իրավիճակում  պատասխանատուն միայն երկրի նախագահն է, ով միաժամանակ նաև Անվտանգության խորհրդի  նախագահն է, պատասխանատու են Անվտանգության խորհրդի  բոլոր անդամները։

Իրավիճակի ճշգրիտ վերլուծության հնարավորություն ունեն ԱԽ բոլոր անդամները և եթե Անվտանգության խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն, առաջ չենք շարժվում։ Եվ եթե Անվտանգության խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն ԱԽ-ի կայացրած որոշումներին, կարող են դուրս գալ Անվտանգության խորհրդի կազմից։ Բարեբախտաբար, այդպես չէր  մինչև գազատարի պայթեցումը և այդպես չէ նաև հիմա։

Արցախը կանգնած էր  լոկալ պատերազմական գործողությունների առջև, և մենք  ոչ միայն ուժային, այլև իմաստուն դիվանագիտությամբ պետք է աշխատենք բոլորի հետ (ՀՀ գործընկերներ, ՌԴ խաղաղապահ ուժեր և այլ կառույցներ)։  Հեշտ է մեղքը բարդել մեկ անձի վրա և նրան դարձնել քավության նոխազ։ Պատեհ առիթ չէ դրան անդրադառնալը։

Ընդհանրապես խաղաղապահների  առաքելությունը բարի կամքի դրսևորումն է պատերազմող կողմերի միջև՝ զերծ պահելու նոր պատերազմների ծագումից։ Բայց աշխարհը սրընթաց փոփոխությունների է ենթարկվում, ալեկոծվում է աշխարհակարգը, և մեր աչքի առջև նոր աշխարհակարգ է ձևավորվում։

Ու եթե ԱՀ ԱԺ խմբակցությունները՝ անկախ քաղաքական հայացքներից, և ԱԽ բոլոր անդամները ճիշտ համադրում չանեն, մնալու ենք փլուզվող աշխարհակարգի փլատակների տակ։

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի վերջին նիստերը և Արցախի Հանրապետության Նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահի վերջին հանդիպումը Ազգային ժողովում հույս է ներշնչում, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։

Տա Աստված` այդպես շարունակվի»։