Արայիկ Հարությունյանը կրկին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ողջունելով ներկաներին՝ երկրի ղեկավարը ասել է.
«Անվտանգության խորհրդի նախորդ նիստի ժամանակ կայացրել ենք որոշումներ, այդ թվում՝ կոչով և խնդրանքով դիմելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ջանքեր գործադրելու Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով հակառակորդի ելման դիրքեր վերադառնալու և խաղաղություն ապահովելու համար: Այս առումով շատ ողջունելի է մարտի 26-ին ՌԴ ՊՆ և ԱԳՆ արձագանքը:

Շատ կարևոր էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների անդրադարձը, ինչպես նաև ՀՀ մեր գործընկերների ակտիվ աշխատանքը: Ինչպես գիտեք, իրավիճակի կայունացման նպատակով տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսային քննարկումները, որոնց հետևել է ՌԴ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը:

Այսինքն, շահագրգիռ ու պատասխանատու երկրները, գնահատելով իրավիճակը, իրենց միջնորդական առաքելությունն են կատարել»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Անդրադառնալով հանրային և քաղաքական որոշ շրջանակների այն շահարկումներին, թե իբրև ադրբեջանական կողմի վերջին օրերին ծավալած ագրեսիան Արցախի իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունք է՝ նախագահն այն որակել է սադրիչ և պառակտող:

«Մեր պայմանավորվածությունը մեկն է՝ եռակողմ հայտարարության կետերի կատարումը, որևէ այլ պայմանավորվածություն չի կարող լինել: Ուստի, նման սադրիչ հայտարարությունները նպատակ ունեն շեղել մեզ իրական խնդիրներից, միասնականությունից և պառակտել հանրությանը:

Ոչ միայն որևէ պայմանավորվածություն չի կարող լինել, այլև ոչ մի որոշում չի կայացվելու առանց Անվտանգության խորհրդի կազմի կամ ընդլայնված կազմի հետ քննարկելու»,- ասել է Նախագահը:

Այնուհետև երկրում առկա ռազմաքաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:

Նիստում կրկին հստակեցվել են ստեղծված իրավիճակում համարժեք քայլերի ձեռնարկման հետ կապված հարցեր: Նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ: