Ավելացնել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու զինտեխնիկան. Արցախի ԱԽ-ն պաշտոնական գրությամբ դիմել է Վլադիմիր Պուտինին

Լուրեր

04.06.2026 | 17:46
Ալեքսան Ալեքսանյանին օժանդակելու գործով 25 անձ ձերբակալվել է․ ՔԿ
04.06.2026 | 17:37
Ում օգտին կքվեարկեն ՀՀ քաղաքացիները, եթե ընտրությունները լինեն վաղը․ ArmES նոր հարցման տվյալները
04.06.2026 | 17:26
Ռուսաստանը պատրաստ է նպաստել ԵՏՄ-ին Ադրբեջանի մերձեցմանը
04.06.2026 | 17:17
Ինչ են անում ՌՈ ոստիկանության ծառայողները անցակետերում. Պապիկյանը` այսօր տարածված տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 17:09
Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, չենք ճնշում, այլ օգնում ենք․ Օլիվիե Դըկոտինյի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:00
Խուզարկություններ Գյումրիում․ ձերբակալվել է երկու անձ այդ թվում՝ լրագրող
04.06.2026 | 16:56
Եվրոպան համերաշխ է ՀՀ-ի հետ․ Մարթա Կոսը շուտով Հայաստան կայցելի
04.06.2026 | 16:48
Հայաստանի հրաշալի ծաղիկները Լատվիա և Նիդերլանդներ արտահանելու հարցն է այսօր քննարկվել․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 16:39
Զախարովան՝ ՀՀ-ի նկատմամբ Մոսկվայից սպառնալիքների մասին
04.06.2026 | 16:31
ԼՂ-ից տեղահանվածների որոշ վարկային պարտավորություններ կներվեն
04.06.2026 | 16:20
Պերեսը հաստատել է, որ Մոուրինյուն կգլխավորի «Ռեալը», նախագահի մյուս թեկնածուն դեմ է պորտուգալացու նշանակմանը
04.06.2026 | 16:07
Ձեզ մեղավոր չե՞ք զգա, եթե Օսիպյանին մի բան պատահի. Փաշինյանը չմեկնաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 15:55
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին․ նա նախընտրել է լինել ժողովրդի կողքին․ խոսնակ
04.06.2026 | 15:46
Հայտնի են Հայաստան – Ղազախստան հանդիպման մրցավարները
04.06.2026 | 15:37
Հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորություններ ստեղծելու հարցը՝ Փաշինյան-ֆոն դեր Լայեն հեռախոսազրույցում
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից. տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նամակում, նախ, անդրադարձ է կատարվել, որ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման օրվանից սկսած, ընդհանուր առմամբ, զորակազմը գործել է բարձր արդյունավետությամբ և կատարել իր առջև դրված խնդիրները։ Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանության կողմից հարուցված բազմաթիվ խնդիրներ լուծվել են զորակազմի անմիջական, արագ և գործուն մասնակցությամբ, ինչի շնորհիվ Արցախում ձեռնամուխ են եղել պատերազմի պատճառած հետևանքների հաղթահարմանը։ Սակայն 2022 թվականի մարտի 8-ից սկսած ադրբեջանական կողմը մեծ ինտենսիվությամբ իրականացնում է հումանիտար, հոգեբանական, ապա նաև ռազմական ագրեսիա:

Մանրամասնորեն շարադրելով մարտի սկզբից մեկնարկած ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի բնակչության հանդեպ, ներառյալ՝ Փառուխի ու հարակից տարածքների հանդեպ ռազմական ագրեսիան՝ նամակի վերջում ներկայացվում են մի շարք առաջարկներ.

«Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել դիմել Ձեզ՝ խնդրելով ձեռնարկել միջոցներ՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից պահպանելու 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունած Հայտարարության դրույթները։ Արցախի ժողովրդին անհրաժեշտ են անվտանգության պայմաններ, որպեսզի բնակվենք մեր պատմական հողում ու զբաղվենք պատերազմի վերքերի բուժմամբ։ Բայց, ինչպես ներկայացվեց, Ադրբեջանի նախահարձակ գործողությունները հնարավոր չեն դարձնում զբաղվել խաղաղ առօրյայով, ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ են անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ։

Ըստ այդմ, գտնում ենք, որ Հայտարարության դրույթներով նախատեսված խաղաղապահ զորակազմի անձնակազմի և այն սպասարկող տեխնիկական միջոցների գործող քանակն անբավարար է Արցախում խաղաղապահ առաքելության լիարժեք կատարման համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական նկրտումների աճողական և ընդլայնվող բնույթը։ Խնդրում ենք Ձեզ՝ ի լրումն ադրբեջանական ընթացիկ ագրեսիայի զսպման ու ադրբեջանական զինված ուժերի հետքաշման իրենց ելման դիրքեր՝ վերանայել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները։

Ավելացնենք, որ խաղաղապահ զորակազմի հետ Արցախի իշխանությունները ձևավորել են կառուցողական աշխատանքային փոխհարաբերություններ­, և պատրաստ ենք զորակազմի անձնակազմին ապահովել կեցության համար անհրաժեշտ պայմաններով։ Այդ նպատակով իրականացվելիք շինարարական աշխատանքներն արդեն իսկ ձեռնարկված են։

Հարգանքով՝

Արցախի Հանրապետության Նախագահ,

Արցախի Հանրապետության Անվտանգության Խորհրդի Նախագահ Արայիկ Հարությունյան»: