Արաբկիրում քանդվում են համայնքային հողամասերում գտնվող ապօրինի ավտոտնակները. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց և Ա․Խաչատրյան փողոցների հարևանությամբ ընթանում են համայնքային հողամասերում առանց համապատասխան թույլտվության տեղակայված ավտոտնակների քանդման աշխատանքները։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում հարուցվել էր վարչական վարույթ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի «Բ» կետի։ Կայացվել են նաև Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ։

Հարկ է նշել, որ ավտոտնակների գտնվելու վայրը ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի՝ «Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» հ․ 2143-Ն որոշմամբ արդեն իսկ ընդգրկված է հանրության գերակա շահ ճանաչված տարածքների ցանկում։

Համայնքային հողամասը շինություններից ազատելուն կհաջորդի Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցումը, որի նպատակը Կոմիտասի պողոտայով երթևեկությունն զգալիորեն բեռնաթափելն է: