Հարցեր են առաջանում` ինչո՞ւ ռուսական կողմը չի արդարացնում հայկական կողմի ակնկալիքները. Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

Մարտի 24-25-ի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները գտնվել են Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության գոտում. այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Ըստ պատգամավորի՝ հայկական կողմը միշտ գործընկերային է եղել Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներում և հատկապես Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում:

«Եռակողմ հայտարարության արդյունքում տվյալ տարածքում ՌԴ-ն հանդիսանում է հայ բնակչության երաշխավորը, և օբյեկտիվ հարցեր են առաջանում, թե ինչու ռուսական կողմը չի արդարացնում հայ հասարակության և պաշտոնական շրջանակների ակնկալիքները:

Մինչև այս պահը ռուսական կողմից որևէ պաշտոնական դիրքորոշում չկա ստեղծված իրավիճակի վերաբերյալ, մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում կլինի: Ցանկալի է, որ այդ դիրքորոշումից և իրավիճակի գործնական լուծումից հետո ադրբեջանական զինված ուժերը վերադառնան այն ելակետերը, որտեղից սկսվել է այս գործընթացը:

Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ռուսական կողմը պահանջում է ադրբեջանական կողմից վերադառնալ ելման կետեր, թե ոչ, ըստ էության, սա ամենակարևոր հարցն է: Հայկական կողմի շահերից է բխում, որ ռուս խաղաղապահները ապահովեն արցախահայության անվտանգությունը և թույլ չտան սադրանքներ: Հայկական կողմը պատրաստ է անել առավելագույնը և ցանկացած ձևաչափով աջակցել խաղաղապահներին, որ սադրանքներ տեղի չունենան»,- նշեց Աղաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: