Տիգրան Աբրահամյանը՝ ԱԺ-ում փոխվարչապետի հետ փակ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

«Հետպատերազմական ժամանակաշրջանում Հայաստանն Արցախին տրամադրվող միջպետական վարկին զուգահեռ նաև որոշակի ծրագրեր է իրականացրել: Ինձ հայտնի չէ, թե այս պահին, այս իրավիճակով պայմանավորված` Կառավարությունն ինչ միջոցառումներ է իրականացնում: Կառավարության կայքում կան Արցախի համար իրականացվող օժանդակության ծրագրեր, բայց դրանք այս վիճակի հետ կապված չեն: Առաջիկայում կփորձեմ հստակեցնել»,- այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմաբցկության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով փոխվարչապետի հայտարարությանը, թե 20 ծրագիր կա պահոցում, որոնք դեռ գործի չեն դրվել, բայց երբ իրականացվեն, կարող են Արցախը ճգնաժամից հանել։

Աբրահամյանի խոսքով՝ հրապարակված ծրագրերը հիմնականում հետպատերազմյան շրջանին են վերաբերում, ինչպես նաև` կորոնավիրուսով պայմանավորված վիճակով։

«Այստեղ խնդիրը միայն գազամատակարարումը չէ և սոցիալական ծրագրեր իրականացնելը չէ: Մեր խնդիրը մեծ է… Կառավարությունը պետք է ունենա համալիր ծրագրեր, որովհետև հարցերի կուտակումն ու չլուծումը կարող է բերել երկու խոշոր հետևանքի՝ կա՛մ Արցախի մեծ ծավալի հայաթափմանը, կա՛մ երկրորդ տարբերակը, դա կարող է բերել նոր պատերազմի»,- նշեց Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: