Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները դեռ փակ են պահում Սևան-Երևան մայրուղին

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Սևան-Երևան մայրուղին այսօր կեսօրից սկսած մինչ այս պահը փակ է, հաղորդում է аrmtimes.am-ը։

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչներն այն փակ են պահում՝ պահանջելով չեղարկել համայնքների խոշորացումը։ Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ: Հարյուրավոր ավտոմեքենաներ մնացել են ճանապարհին։ Բողոքի ակցիայի մասնակիցները ցրտին դիմանալու համար տեղ-տեղ խարույկներ են վառել։

Factor.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքները բոյկոտել են 2021-ի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները։ Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանը նշել էր, որ բնակիչները չեն մասնակցել ընտրությանը, քանի որ դեմ են համայնքների խոշորացմանը, որի արդյունքում Ծովագյուղն ու Սեմյոնովկան պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։

Սեմյոնովկայի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանն էլ մեր հարցին ի պատասխան նշել էր, որ, եթե Սեմյոնովկան պետք է ընգրկվեր խոշորացման գործընթացում, ապա գյուղացիները ցանկանում էին, որ համայնքը միավորվեր ոչ թե Սևանի, այլ Ծովագյուղի հետ։