Ի՞նչ է պատասխանել ԵԱՀԿ Մինսկի Խումբը Հայաստանին․ ներկայացնում է Արարատ Միրզոյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
08.06.2026 | 19:34
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց
08.06.2026 | 19:30
8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից
08.06.2026 | 19:16
Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան
08.06.2026 | 19:00
Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ, ըստ էության, չկա»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Բաքվի ներկայացրած 5 կետերի վերաբերյալ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին:

«Այն բանից հետո, երբ մենք ասացինք, որ պարզ պատասխանել ենք Ադրբեջանին, որոշակի մեկնաբանություններ եղան, որոնց մի մասը թյուր, սխալ մեկնաբանություններ էին, քանի որ գնահատականն այնպիսին էր, թե Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկները։

Ես ուզում եմ ասել, որ Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ, ըստ էության, չկա։ Այլ բան, որ այդ առաջարկներն ամբողջովին չէին հասցեագրում հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը։

Եվ, ահա, համապարփակ խաղաղության համար մենք համալրել ենք մեր առաջարկներով և փոխանցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի նամանախագահությանը։ Համանախագահողներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են Բաքվին: Բաքվից առայժմ պատասխան չունենք»,- նշեց Միրզոյանը։

Նա նաև հավելեց, որ Հայաստանի առաջարկները ամբողջովին, գրեթե 100 տոկոսով բացահայտված են «Արմենպրեսին» տված իր հարցազրույցում. «Չկա մի բան մեր առաջարկներում, որը բացակայում է այդ հարցազրույցից։ Եվ որևէ հետաքրքրվող անձ կարող է ամբողջությամբ պատկերացում կազմել մեր պատասխանի մասին՝ կարդալով այդ շատ համառոտ հարցազրույցը»,- ասաց Միրզոյանը։

Ըստ նրա՝ առաջարկի մեխերից մեկն այն է, որ հայկական կողմի համար շարունակում է սկզբունքային մնալ ԼՂ հայության իրավունքների և նաև կարգավիճակի հարցը։ Եվ հնարավոր չէ որևէ օրակարգ համարել ամբողջական, քանի դեռ այդ հարցը ևս այնտեղ չի քննարկվում։

Անդրադառնալով հարցին, թե ՌԴ-Արևմուտք հարաբերությունների լարման ֆոնին Մինսկի խումբը կշարունակի՞ զբաղվել ԼՂ հակամարտության կամ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Այո, Ուկրաինայում ռազմական գործողությունները կտրուկ բարդացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները, ընդհուպ մինչև համատեղ քննարկումների մակարդակի։ Բայց նաև ելնելով շատ կոնկերտ ազդակներից, որոնք ես եմ ստացել և համանախագահ երկրներից, և այլ երկրներից, ուզում եմ վերահաստատել, որ միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Եվ սա բավական հուսադրող է, մենք ամենօրյա աշխատանք ենք տանում, որպեսզի կարողանանք Մինսկի խմբի առաջ նոր քննարկում կազմակերպել, այդ թվում՝ վերջին երկու հայկական և ադրբեջանական առաջարկներով»։

Մանրամասները՝ տեսանյութում: