Կայացել է Հայաստանի փաուերլիֆթինգի առաջնությունը. հայտնի են հաղթողները

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Մարտի 19-20-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ փաուերլիֆթինգի ֆեդերացիայի և Բյուրեղավան համայնքի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի փաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) առաջնությունը՝ նվիրված արցախյան պատերազմի հերոսներին: ՀՀ մարզերից առաջնությանը 26 թիմով 180 մարզիկ է մասնակցել:

Թիմային հաշվարկով առաջնության հաղթող է դարձել Հայրիվանքի հավաքականը, երկրորդ տեղում Հրազդանի թիմն է, իսկ եռյակը եզրափակել է «Ատլանտ» մարզակումբը:

Երիտասարդների պայքարում թիմային հաշվարկով առաջին տեղն է զբաղեցրել Սպիտակի հավաքականը, երկրորդ տեղը՝ Բյուրեղավանի հավաքականը, իսկ երրորդ տեղում Էջմիածնի թիմն է:

Բաց հաշվարկում առաջնության բացարձակ հաղթող է դարձել Արտյոմ Սոլոյանը Տաշիրից (82,5 կգ), որը ցույց է տվել 190 կգ արդյունք, իսկ երիտասարդների պայքարում 160 կգ արդյունքով՝ 67,5 կգ քաշային Ռուդիկ Ավդալյանը՝ Սպիտակ քաղաքից:

Առաջնության ընթացքում սահմանվել են նաև ռեկորդներ. 48 կգ քաշային կարգում 95 կգ արդյունքով ռեկորդ է սահմանել Սպիտակ քաղաքը ներկայացնող Գարեգին Գրիգորյանը, 67,5 կգ քաշային կարգում 160 կգ արդյունքով ռեկորդ է սահմանել Ռուդիկ Ավդալյանը, 82,5 կգ քաշային կարգում էլ 190 կգ արդյունքով ռեկորդակիր է դարձել Արտյոմ Սոլոյանը:

Հաշմանդամություն ունեցող տղաների պայքարում, ըստ քաշերի, առաջին հորիզոնականները զբաղեցրել են Արթուր Գալստյանը (56 կգ), Վոլոդյա Բազեյանը (60 կգ), Գևորգ Աֆրիկյանը (67,5 կգ) և Հակոբ Ղազարյանը (75 կգ), իսկ աղջիկների պայքարում՝ Սվետա Մանուկյանը (52 կգ), Մալվինա Էվինյանը (56 կգ), Ելենա Պետրոսյանը (56 կգ), Գրետա Վարդանյանը (60 կգ) և Աննա Մկրտչյանը (110 կգ):