Ենթադրում եմ, որ Փաշինյանն ու Ալիևը նոր փաստաթուղթ են ստորագրելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.02.2026 | 22:09
Չեխիայի իշխանությունները ցանկանում են երեխաներին արգելել օգտվել սոցիալական ցանցերից
08.02.2026 | 21:11
Նուրլան Սաբուրովն արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին
08.02.2026 | 20:33
Մեկ շաբաթում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2000 ԱԹՍ և 116 հրթիռ
08.02.2026 | 20:05
Հրապարակվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից հանձնված միասնական քննությունների թեստերը ու դրանց պատասխանները
08.02.2026 | 19:26
Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. Ժաննա Անդրեասյան
08.02.2026 | 18:25
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին` 17։00-ի դրությամբ
08.02.2026 | 18:03
Երևանի 9 վարչական շրջաններում մի շարք փողոցների, նրբանցքների և փակուղիների անվանակոչություն կկատարվի
08.02.2026 | 17:25
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
08.02.2026 | 17:05
Միքայել Միքայելյանի արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում
08.02.2026 | 16:40
Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 դրոնով հարձակվել է Ուկրաինայի վրա. DW
08.02.2026 | 15:29
Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին
08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
08.02.2026 | 13:31
Սպասվում են տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
Բոլորը

«Պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչեցված տարբեր հայտարարություններ պարունակում են ՀՀ տարածքային առումով նկրտումներ, և  դա փաստացի ամրագրված է նաև Շուշիի հռչակագրում»,- այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ խոսելով ադրբեջանական կողմի առաջարկած 5 կետերի մասին, որոնք պետք է կատարի Հայաստանը։

«Այսինքն՝ զարմանալ, որ կարող է խոսք լինել Սյունիքի միջանցքի մասին, այնքան էլ տեղին չէ, որովհետեւ Շուշիի հռչակագրով ամրագրված է, որ որ ադրբեջանական  կողմը ցանկություն ունի Հայաստանի սուվերեն տարածք վերցնել, որը կապում է Նախիջևանը Ադրբեջանին: Ինձ համար առավել խնդրահարույց է այն կետը, որտեղ  խոսվում է  տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Որքան էլ այս իշխանությունները պնդեն, որ մենք տարիներ առաջ դեռևս ճանաչել ենք, այդ դեպքում  հարց է առաջանում, թե ինչո՞ւ հիմա Ադրբեջանն  առաջին կետով և բոլոր իրենց հնչեցրած հայտարարություններում պնդում և ասում, որ մենք նորից պետք է ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողաջականությունը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա նկատեց, որ եթե Հայաստանը զուգահեռ պրոցես չի տանում ինքնորոշման հիման վրա Արցախի ճանաչման հարցով, ապա տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում:

Աննա Գիրգորյանի խոսքով, եթե Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականության մասին, Հայաստանն էլ պետք է խոսի ինքնորոշման իրավունքի մասին. «Բայց Հայաստանն այսօր խոսում է Արցախում ապրողների իրավունքների մասին»:

Անդրադառնալով ՊՆ հաղորդագրությանը Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ առաջխաղացման վերաբերյալ, Աննա Գրիգորյանը նշեց. «Նախ, պաշտոնական հաղորդագրությունները դարձել են ոչ արժանահավատ: ՊՆ ասում է՝ այն դիրքերը, որտեղ այս պահին  տեղակայված են ադրբեջանցիները, ոչ թե հենց հիմա են եկել, շատ ավելի շուտ են եկել։ Ասում են՝ եկել են Հայաստանի սուվերեն տարածք, բայց ժողվուրդ ջան, մի խառնվեք, դա եղել է ոչ թե հիմա, այլ որոշ ժամանակ առաջ։ ՊՆ-ն ո՞նց կարող է նման հաղորդագրություն տարածել։

Եթե որոշ ժամանակ առաջ եկել էին, դուք նկատել էինք, ինչո՞ւ չէիք  եկել այդ դիրքերը զբաղեցրել ու նրանց հետ շպրտել։ Աբսուրդ է։  Բացառապես, առնվազն, անգործություն է։

Բայց հերթական անգամ ամրագրենք, որ  ադրբեջանցիները շարունակում են իրենց անդադար  առաջ գալու քաղաքականությունը, և  հայկական կողմը,  և պաշտպանական գերատեսչությունը,  այդ փաստն արձանագրելուց հետո  կանգնում ու ասում է՝ ոչինչ չի կարող անել այս պահին»։

Ինչ վերաբերում է երեկվանից կրկին Արցախում գազամատակարարումը դադարելուն, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ սա Արցախի հայաթափման  Ադրբեջանի շարունակական քաղաքականությունն է. «Ադրբեջանն ուզում է  Արցախը՝ առանց հայերի։ Սա շատ հստակ պետք է գիտակցել ու որպես ելակետ ընդունել  ցանկացած բանակցություններում։ Ապրիլին հանդիպելու են Փաշինյանն ու Պուտինը, այնուհետև, որքան հասկանում եմ, Բրյուսելում տեղի են ունենալու բանակցություններ, այսինքն՝ բանակցություններից առաջ Ադրբեջանը հերթական ճնշումների է գնում, և, չգիտեմ, որևէ փաստաթուղթ նախատեսվո՞ւմ է  ստորագրել, թե՞ ոչ։ Բայց  Ադրբեջանի կողմից այսօր վարվող  հերթական ճնշման քաղաքականությունը թույլ է տալիս ենթադրելու, որ, հավանաբար, ինչ-որ փաստաթղթի մասին է խոսվում, որը կա սեղանին, որը ստիպում են հայկական կողմին ստորագրել ու նման ճնշումների են գնում»,- նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: