Ուժգին քամին Շիրակի մարզում պոկել է կտուրներ, հոսանքազրկել գյուղեր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
08.06.2026 | 19:34
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց
08.06.2026 | 19:30
8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից
08.06.2026 | 19:16
Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան
08.06.2026 | 19:00
Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:54
ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկվա ձնաբուքն ու ուժգին քամին զգալի վնաս են հասցրել Շիրակի մարզի մի քանի համայնքների։ Վնասվել են բնակելի տների, գոմերի կտուրներ, որոշ գյուղական համայնքներ հոսանքազրկվել են։

Վնասը հատկապես զգալի է եղել Աշոցք համայնքի Թավշուտ, Ղազանչի, Արփենի, Գոգհովիտ, Թորոսգյուղ բնակավայրերում։ Թավշուտում քամին պոկել է դպրոցի, բնակիչներից մեկի գոմի տանիքը, իսկ Արփենի և Ղազանչի բնակավայրերում` մշակույթի տների տանիքները։

Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոյանը, որն այսօր շրջայց է կատարել մի քանի համայնքներում, մեզ հետ զրույցում ասաց․ « Նախ կուզենամ նշել, որ հասցված վնասների վերաբերյալ մենք օպերատիվ տեղեկատվություն ստացել ենք 911 ծառայությունից և համայնքներից։

Այսօր էլ մարզպետի հանձնարարությամբ երկու աշխատանքային խմբեր ուղևորվել են տարբեր համայնքներ։ Կոնկրետ ես մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազանի հետ եղել եմ Թորոսգյուղ, Արփենի բնակավայրերում։ Ճանապարհը չենք կարողացել շարունակել, քանի որ փակ էր, աշխատանքներ էին ընթանում։ Վնասներ հասցվել են նաև Թավշուտ բնակավայրին, Ղազանչիին, Ամասիայի տարածաշրջանում Աղվորիկ բնակավայրին, վնասներ ունենք Ախուրյանում։

Կան բնակելի տներ, որտեղ քամին տանիքն ամբողջությամբ տարել է, կոնկրետ Թորոսգյուղում տեսել ենք բնակչի տան տանիքը չկա, ամբողջությամբ տարել է, նույնիսկ քարային հատվածից փլված մաս կա։

Համայնքային ենթակայության կառույցներ կան, որոնց տանիքի մի մասը տարել է, վնասել է նաև արևային վահանակները։

Ճիշտ է՝ Աղվորիկ չկարողացանք հասնել, որովհետև ճանապարհը փակ էր, բայց տեղեկատվություն ստացել ենք համայնքից այն մասին, որ տուն կա՝ քամին տանիքն ամբողջությամբ տարել է։ Թավշուտի բնակիչն էր զանգել, թե մեծ անասնագոմի տանիքը դարձյալ վնասվել է, այդտեղ անասնապահական ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով։ Այն նոր էր կառուցված, տանիքի մոտ 500 քառակուսի մետրից 200-250 քառակուսի մետրը պոկել- տարել է»։

Պաշտոնյան ասաց, որ վնասվել է նաև Թավշուտի դպրոցի տանիքը, այնտեղից փոխանցել են, որ վնասի չափը մեծ չէ, կվերականգնեն սեփական ուժերով։

Ըստ Արամ Անտոնյանի, առավել շատ վնասներ կրել է Աշոցքի տարածաշրջանը, այստեղի մեծ թվով բնակավայրեր հոսանքազրկվել են, հոսանքի մատակարարումն այսօր որոշ տեղերում վերականգնվել է։

Աշխատանքներ են ընթանում Հարթաշեն ու Մուսայելյան բնակավայրերի հոսանքը վերականգնելու ուղղությամբ։ Հոսանքազրկվել են նաև Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ, Սպանդարյան, Արևշատ համայնքները։ Արամ Անտոնյանի տեղեկացմամբ՝ այժմ աշխատանքներ են տարվում ընդհանուր վնասի չափը հաշվարկելու ուղղությամբ։

Արմիկ Մովսիսյան