Եթե որևէ տնտեսվարող ապրանքի գինն անհիմն բարձրացնի, արձագանք կլինի դրան. Տիգրան Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
Բոլորը

2022թ․-ի տարեվերջին ՀՀ-ում կանխատեսվում է մոտ 5,5% գնաճ՝ փոքր շեղումներով։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ սննդամթերքի և էներգակիրների հնարավոր գնային փոփոխություններով պայմանավորված՝ գնաճի միտումները կլինեն կառավարելի, և տարեվերջին կունենանք փաստացի գնաճ՝ մոտ 5,5%․ «Նկատի ունենանք, որ հիմա տեղի ունեցողը մի քիչ տարբեր է բնույթով և կապ ունի տարածաշրջանային անորոշությունների և մատակարարման շուկաների հետ։ Եթե ամիսներ անց հետ նայենք, կտեսնենք, որ խնդիրներից շատերն ինքնակարգավորվել են։ Կարող ենք միայն ասել, թե տարվա տեսանկյունից ինչ ենք մտածում։ Կենտրոնական բանկը պետք է հաջողությամբ հասնի նրան, ինչ սահմանել է օրենքը»։

«Եթե որևէ տնտեսվարող ապրանքի գինն անհիմն բարձրացնի, արձագանք կլինի դրան»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:

Հարցին՝ ալյուրը, ձեթը, կարագը թանկացել են 10-20%-ով, այս մթերքների հետ կապված առանձին հաշվարկ կա՞ գնաճի առումով, բացի այդ՝ ի՞նչ է արվում, որ պարենի պակաս չլինի և չհանգեցնի հավելյալ գնաճի, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ առանձին ապրանքների գնաճի հաշվարկն ընդհանուր հաշվարկում տեղ չունի․ «Եթե պարենային զամբյուղը կազմված է մի քանի ապրանքից, ապա հանրագումարն է հաշվի առնվում գնաճի ցուցանիշը որոշելիս, կարճ ժամանակում կարող է ազդեցություն ունենալ, բայց աշխարհի տեսանկյունից խոսքը վերաբերում է նաև որոշակի ապրանքատեսակների՝ առաջարկի և պահանջարկի անհավասարակշռությանը։ Հիմա աշխարհը բոլոր իրողությունները հաշվի է առնում։ Մեր աջակցության ծրագրերը հիմա նպաստում են, որ քաղաքացիները պարենային ապահովության հարցերին ավելի շատ ուշադրություն դարձնեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: