Հայաստանից Ուկրաինա արտահանումները դադարել են, իսկ դեպի ՌԴ՝ նվազել

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Պարզելու համար, թե ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ինչ խնդիրների և խոչընդոտների են բախվել արտահանող հայկական ընկերությունները Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

Մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնում են, որ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստանից Ուկրաինա արտահանումները դադարել են, և արտահանողները լուրջ կորուստներ կարող են ունենալ մինչ պատերազմական գործողություններն արտահանված ապրանքների արժեքը ստանալու հարցում։

Նախարարության տեղեկացմամբ, ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն արտահանումները շարունակվում են, սակայն դրանց տեմպերը նվազել են ռուբլու կտրուկ արժեզրկման պատճառով, քանի որ մատակարարվող ապրանքների համար նոր գների առաջարկման մասով ցուցաբերվում է զգուշավորություն:

«Որոշ տնտեսվարողներ նոր խմբաքանակների առաքման համար առաջարկում են բարձրացված գներ, որոնք ևս ամբողջությամբ չեն փոխհատուցում ՌԴ արտարժույթի փոխակերպման (կոնվերտացիայի) ժամանակ առաջացող վնասների չափը: Բացի այդ, տնտեսվարողներն ավելի շատ վնասներ են կրում մինչև պատերազմական գործողություններն առաքված ապրանքների արժեքի ստացումից»,- ասվում է մեր հարցմանն ի պատասխան։

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ արտահանողների մոտ արդեն իսկ առաջացել են խնդիրներ, և դրանց վերաբերյալ գերատեսչությունը այս ընթացքում ստացել է մի շարք ահազանգեր, որոնց հիման վրա մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ նախարարությունում կազմակերպվել են ինչպես ոլորտային, այնպես էլ ընդլայնված քննարկումներ։

Քննարկումների ժամանակ ներկայացված խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ առաջարկությունների հիման վրա նախարարության կողմից մշակվում են աջակցության միջոցառումներ։

Նախարարությունից հայտնում են նաև, որ առկա խնդիրները մեղմելու նպատակով իրենք այսօրվա դրությամբ դիտարկում են գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի համար սահմանված արտոնյալ և մայր գումարի մարման ժամկետները երկարաձգելու հնարավորությունը:

Մշակման փուլում է նաև արտաքին տնտեսական մարտահրավերներով պայմանավորված արտահանում իրականացնող տնտեսվարողների օժանդակության միջոցառումը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Մերի Մաթևոսյան