Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Մարտի 21-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց արզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հետևյալ կազմով․ տեղեկացնում են ՀՖՖ-ից։

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ»

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Հենրի Ավագյան – «Նորավանք»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)

Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»

Արման Հովհաննիսյան – «Փյունիկ»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ «Նոա»

Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)

Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Սոլոմոն Ուդո – «Արարատ-Արմենիա»

Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»

Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

Էրիկ Վարդանյան – «Ուրարտու»

Գևորգ Ղազարյան – «Փյունիկ»

«Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը Երևան կժամանեն մարտի 21-ին՝ կեսօրից հետո: Վաղը՝ մարտի 22-ին, Երևան կժամանեն Հայաստան Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը և Սարգիս Ադամյանը։

Հավաքականում ունենք նաև բացականեր։ Հովհաննես Համբարձումյանը Covid-19 դրական թեստի պատճառով բաց կթողնի հավաքն ու առաջիկա խաղերը։ Նրա փոխարեն թիմին միացել է «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը։ Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պաճառով հավաքականին չի միանա նաև Լուկաս Սելարայանը։

Մեր թիմն առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ ժամը 18:00-ին»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։