Թուրքիան հիմա անկեղծ չէ, պարզապես այս պահին նրա շահն է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ Բագրատ Էստուկյան

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Թուրքիայի հասարակական քաղաքական շրջանակների համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ամենակարևոր տեղում չէ, հիմա այստեղ առավել շատ հետաքրքրված են ուկրաինական պատերազմով և դրա տնտեսական հետևանքներով։

Factor.am–ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո եղած արձագանքներին և ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թուրք հասարակության վերաբերմունքին։

«Երկու կողմերի հայտարարությունները շատ զուսպ էին, երկուսն էլ դրական են գնահատում բանակցությունները, ավելի շատ տեղեկատվություն այդպես էլ չեղավ, այդ իսկ պատճառով արձագանքն էլ առանձնապես մեծ չէր»,- նկատեց պոլսահայ խմբագիրը։

Իսկ թուրքահայությունը, նրա խոսքով, հետաքրքրված է գործընթացով․ ցանկանում է, որ հայ-թուրքական հարաբերությունները եթե բարեկամական չդառնան էլ, գոնե բնականոն դառնան, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ «Դա իր հետ բերելու է առևտրական հարաբերությունների, զբոսաշրջության զարգացում»,- նշեց նա։

Բագրատ Էստուկյանն անհասկանալի համարեց այն դիտարկումները, թե Թուրքիան կարող է անկեղծ չլինել Հայաստանի հետ հարաբերություններում։

«Միշտ էլ միջպետական հարաբերություններում անկեղծ լինելու անհրաժեշտություն չկա։ Ոչ մի երկիր էլ անկեղծ չէ այլ երկրների հետ հարաբերություններում։ Հետևաբար, այդ մոտեցումն ինձ համար շատ անհասկանալի է։ Գիտեմ, որ Հայաստանում տիրող տրամադրությունը դա է, թե արդյոք Թուրքիան անկեղծ է, թե արդյոք Թուրքիան իսկապես առանց նախապայմանի է։ Բացարձակապես, ո՛չ։ Նման բան չկա ո՛չ Հայաստան-Ֆրանսիա, ո՛չ Հայաստան-Ռուսաստան, ո՛չ Թուրքիա-Ուկրաինա հարաբերություններում։ Եթե շահերը համընկնում են, հարաբերություններ կլինեն»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը վստահեցրեց՝ պարզապես այս պահին նրա շահն է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։

«Հայաստանն էլ 30 տարուց ի վեր ցանկանում է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Եվ դա թուրքերին սիրելու պատճառով չէ։ Պետությունները ստիպված են միմյանց հետ հարաբերություններ, շփումներ ունենալ, դիվանագիտական կապեր հաստատել։ Սա սիրո, համակրանքի մասին չէ, կեղծավորության կամ անկեղծության հետ էլ կապ չունի։ Պետք չէ Թուրքիային վստահել, նա էլ մեզ չի վստահում»,- հայտարարեց պոլսահայ խմբագրապետը։

Պատասխանելով դիտարկմանը, թե սփյուռքում ցեղասպանությունը վերապրածների սերունդները դեմ են այդ գործընթացին` Բագրատ Էստուկյանը նշեց․ «Մեր սփյուռքը ոչ թե Հայաստանի զարգացմամբ է հետաքրքրված, այլ թուրքի սայթաքումով։ Նրանց ուրախացնող միակ գործոնը թուրքի սայթաքումն է։ Մինչդեռ մեր՝ Ստամբուլում գտնվողներիս համար, կարևորը Հայաստանի զարգացումն է, Հայաստանի բարգավաճումն է»։

Անդրադառնալով նրան, թե արդյոք թուրքահայությունը կարող է դեր խաղալ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացում՝ նա հիշատակեց Հրանտ Դինքի դերը։

«Հրանտը, մեկ անձ լինելով, կարողացավ թուրք հասարակության մտածելակերպում փոփոխություններ մտցնել։ Կարելի է ասել, որ այստեղի հայերը միշտ գործ ունեն անելու։ Հրանտ Դինքը դրա ամենավառ օրինակն է։ Թուրք հասարակության մի մասը նրա խոսքերով, նրա ջանքերով, տարած պայքարով սովորեց պատմությունն այլ կերպ ընկալել։ Թուրքիայի պետական քարոզչամեքենան սայթաքեց Դինքի խոսքերի առջև։ Այնպես որ, դա նշանակում է, որ այստեղի հայությունը շատ բան ունի անելու, և տրամադրված է դա անել։ Մենք չենք ցանկանում որևէ երկրի հետ պատերազմ և կռիվ, այլ հակառակը, ցանկանում ենք, որ բոլոր ժողովուրդները հասնեն իրենց նպատակին՝ առանց որևէ մեկին վնաս տալու»,- եզրափակեց իր խոսքը Բագրատ Էստուկյանը։

Հռիփսիմե Հովհաննիսյան