ԿԳՄՍ-ում քննարկվել են հայ-բրիտանական համագործակցության հարցերը

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Վահրամ Դումանյանը կարևորել է սերտ համագործակցությունը դեսպանության և Բրիտանական խորհրդի հետ՝ ԿԳՄՍ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերի իրականացման տեսանկյունից: Նախարարը գոհունակություն է հայտնել ՀՀ մարզերում «Անգլերենի ակումբներ» ծրագրի իրագործման կապակցությամբ, որն ուղղված է նաև հանրակրթական դպրոցներում անգլերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների հզորացմանը: Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ ավարտին մոտեցող ծրագրի ֆինանսավորումը կշարունակվի, և ծրագիրն առավել կընդլայնվի:

Նախարարն անդրադարձել է նաև հնարավոր համագործակցությանը՝ ուղղված հատկապես բժշկական մասնագիտությունների գծով ՀՀ բուհերում օտար լեզվով դասավանդման որակի բարձրացման և դասախոսների՝ անգլերենի վերապատրաստման ուղղությամբ:

Վահրամ Դումանյանն ընդունել է մայիսի 22-25-ը Լոնդոնում կայանալիք Կրթության համաշխարհային համաժողովին ՀՀ պատվիրակության մասնակցության հրավերը և շնորհակալություն հայտնել Բրիտանական խորհրդին՝ համագործակցության և այցին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար:

Դեսպան Ջոն Գալլագերն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը կարևոր ուղղություններից մեկն է: Նա փաստել է, որ վերջերս եղել է Արարատի մարզի դպրոցներից մեկում, որտեղ իրականացվում է «Անգլերենի ակումբներ» ծրագիրը և տպավորվել դրա ընթացքից: Դեսպանը հույս է հայտնել, որ ծրագրի փորձառությունը դրական ազդեցություն կունենա և կօգտագործվի ողջ հանրակրթական համակարգում: Նա վստահեցրել է, որ Կրթության համաշխարհային համաժողովին ՀՀ պատվիրակության մասնակցությունն օգտակար կլինի տարբեր կառույցների ներկայացուցիչների և անձանց հետ հանդիպման, ինչպես նաև Հայաստանի կրթության ոլորտի զարգացման և փորձի փոխանակման առումով:

Հանդիպման ընթացքում առաջարկվել է դիտարկել համագործակցության հնարավորությունները մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ մշակութային և բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության համար սահմանվող կատարողականի արդյունքային ցուցիչների (KPI) բրիտանական կրթական համակարգի լավագույն փորձի ներկայացման և մի շարք մշակութային ծրագրերի իրագործման տեսանկյունից:

Նշվել է, որ Բրիտանական խորհուրդը սերտ համագործակցում է նախարարության հետ մի շարք ծրագրերի ուղղությամբ. խորհուրդը մշակել է անգլերենի ուսուցիչների վերապատրաստման համակարգ, ինչպես նաև իրականացրել է շուրջ 700 ուսուցչի վերապատրաստում (այս տարի նախատեսվում է վերապատրաստել ևս 1000-1500 անգլերենի ուսուցիչ): Անդրադարձ է եղել նաև մշակույթի ոլորտում մարզային կառույցների հետ համագործակցությանը, որն ուղղված է մշակույթի ոլորտի և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ մշակույթի ռազմավարության մշակման աշխատանքներին Բրիտանական խորհրդի աջակցության, մշակույթի ոլորտում կառավարչական փորձի փոխանակման, ուսանողների անգլերենի իմացության կատարելագործման, ինչպես նաև ասպիրանտուրա ընդունվելու նպատակով TOEFL և IELTS թեստ հանձնելու վերաբերյալ հարցերը: