Ինքնախաբեությամբ չպիտի զբաղվենք ԼՂ կարգավիճակի հարցում․ պիտի լսենք բոլոր դերակատարներին․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է.

-Տիկի՛ն Կարապետյան, Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբին խնդրել է միջնորդել Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ սկսելու նպատակով։ Եթե անգամ ՀՀ օմբուդսմենն է փաստում, որ խաղաղության մասին խոսակցությունների համար ուղղակի միջավայր ու գործողություն չկա, Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է գնում, ինչի՞ վրա է հույսը դրել Երևանն այս դիմումով։

-Ես ծանոթ չեմ Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանի՝ Ձեր մեջբերած խոսքին։ Բայց այդ պնդումները բազմիցս հնչել են մարդկանց կողմից, այդ թվում՝ ընդդիմադիրների, թե արդյոք հնարավոր է  խոսել այս միջավայրում։ Ես ուզում եմ հասկանալ, թե որն է այլընտրանքը, ինչ են առաջարկում։ Իհարկե, պետք է պնդել, որպեսզի բանակցությունների համար համապատասխան միջավայր լինի, և այդ պնդումը ևս կատարվում է։ Բայց օրինակ ի՞նչ է առաջարկվում՝ կրակոցներին ակտիվորեն մասնակցել, հռետորաբանությունը բարձրացնել, լարել ու սրե՞լ իրավիճակը հավասարապես։ Որո՞նք են այլընտրանքները, եթե ոչ փորձելը ապաէսկալացնել իրավիճակը, լիցքաթափել լարվածությունը և փորձել գնալ խնդիրների լուծման բանակցային ճանապարհով։

-Ճշտենք՝ ՀՀ ԱԳՆ-ի դիմումը Մինսկի խմբի համանախագահությանը պարտադրանքի՞ հետևանք է։ Հաշվի առնենք, որ Ադրբեջանը պարբերաբար էսկալացնում է իրավիճակը սահմանին, և տպավորություն է լինում՝ այդպիսով փորձում է հայկական կողմին հակել դեպի իր 5 պահանջներն ընդունելուն։ Սա խուսանավելո՞ւ քայլ էր ՀՀ-ի կողմից։

-Պատերազմի հետո Մինսկի խմբի եռանախագահներն արձանագրել են, որ հակամարտությունը լուծված չէ, բազում միջազգային դերակատարներ արձանագրել են, որ պատերազմներով հակամարտությունները չեն ունենում կայուն լուծումներ, անհրաժեշտ է, որպեսզի լուծումը բանակցվի, որպեսզի այն ընդունելի լինի բոլորի համար և կայուն լինի։ Հիշում եք նաև, որ անցյալ տարվա գարնան վերջին Մինսկի խումբը կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ արեց, որպեսզի առանց նախապայմանների, բանակցային անկոտրում դիրքեր առաջ քաշելու` վերսկսեն բանակցությունները և առանց նախապայմանների միասին ձևավորեն բանակցային օրակարգը։ 

Հայաստանը դրան արձագանքեց։ Ադրբեջանը խոսում է հակամարտության՝ մի կողմից լուծված լինելու մասին, մյուս կողմից, որ անհրաժեշտ է խաղաղության վերջնական համաձայնագիր, բայց գործողությունների մակարդակում այս իր հռչակած օրակարգին համահունչ չի պահում։ Հաշվի առնելով նաև ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը և սրվող առճակատումներն աշխարհի տարբեր անկյուններում մեր տարածաշրջանում իրավիճակը պարբերաբար սրվում է, որոշում է կայացվել Մինսկի խմբին դիմել՝ բանակցությունները վերսկսելու։ Եթե Ադրբեջանն այդքան ասում է՝ «Խաղաղության համաձայնագիր», ինչ-որ մի տեղ պե՞տք է այդ խոսակցությունը տեղի ունենա։

-Ադրբեջանը երկկողմ ֆորմատ է կարծես պատկերացնում բանակցության։ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն էլ էր հայտարարել, որ ճիշտ կլինի՝ երրորդ կողմ չխառնվի պրոցեսին։ Բայց դա պիտի որ ձեռնտու չլինի չէ՞ ՀՀ-ին՝ հաշվի առնելով Բաքվի սովորությունը՝ բանակցելիս նաև ուժի դիրքերից հանդես գալ։ 

-Իհարկե, միջնորդներն անհրաժեշտ են, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որպես հասցեատեր ունի նաև միջազգային իրավունքը և միջազգային հանրությանը։ Այն լուծումը, որը մենք հույս ունենք, որ մի օր կհասնենք, պետք է ունենա միջազգային երաշխիքներ, որպեսզի կողմերը պահպանեն լուծման կամ գոնե միջավայրի պայմանները։ Այս պարագայում ՀՀ-ի համար կարևոր է, որ գործի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ նաև գործընթացի և վերջնական լուծման երաշխիքներն ապահովելու նպատակով։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան