Կանխվել է համակարգիչների, հեռախոսների և դրանց աքսեսուարների` ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղափոխման փորձը. ՊԵԿ

Լուրեր

09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառման արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում կանաչ ուղու եզրագիծը հատելուց հետո հսկողության են ենթարկվել Աբու Դաբի-Երևան ավիաչվերթով Երևան ժամանած ՀՀ երկու քաղաքացիների ձեռքի պայուսակները: Զննման արդյունքում ձեռքի երկու պայուսակներից հայտնաբերվել է ընդհանուր թվով չհայտարարագրված տարբեր մոդելի հեռախոսներ, ականջակալներ, դյուրակիր համակարգիչներ և ձեռքի էլեկտրոնային ժամացույցներ: Չհայտարարագրված ապրանքների շուկայական արժեքը գերազանցում է 15 մլն դրամը:

Փաստի առթիվ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով և նախապատրաստված նյութերի հետ միասին` վարչական վարույթ իրականացնելու նպատակով ուղարկվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։