Տեխնոլոգիական կրթությունը Երևանից տեղափոխում ենք մարզեր․ այնտեղ մասնագետների պակաս ունենք․ ՀԱՊՀ ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում լայն թափով իրականացվում են բարեփոխումներ ինչպես կրթական ծրագրերի, այնպես էլ ենթակառուցվածքների բարելավման, գիտահետազոտական գործունեության որակի բարձրացման ուղղությամբ: Այսօր հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը նշեց, որ  2022 թվականի սեպտեմբերից համալսարանն ունենալու է նոր որակի ուսումնական պլան, ինչը հնարավորություն կտա ապագա ինժեներներին որակյալ, թիրախավորված կրթություն ստանալ:

«Հիմա կրթական նոր ծրագրերի լիցենզավորման գործընթացի մեջ ենք: Նոր կրթական ծրագրեր ունենալու անհրաժեշտություն կա: Մասնավորապես, տիեզերական սարքաշինություն, տվյալագիտություն, բլոկչեին տեխնոլոգիաներ: Դրանից բացի վերանայվելու են գործող կրթական ծրագրերը, որոնք տարիների ընթացքում ակտուալ չեն ժամանակակից կրթության համատեքստում: Այդ իսկ պատճառով մենք իրականացնում ենք ուսումնական պլանների փոփոխություն՝ վերանայելով առարկայական ցանկը: Դա հնարավորություն է տալու ավելի որակյալ կազմակերպել կրթության գործընթացը»,- նշեց Գոռ Վարդանյանը:

Հաջորդ կարևոր փոփոխությունը գիտահետազոտական արտադրական համալիրի հիմնումն է: Գոռ Վարդանյանի խոսքով, արդեն կազմվել է հստակ նախագիծը: Համալիրի ստեղծումը յուրաքանչյուր գիտնականին տալու է անհրաժեշտ, պատշաճ միջավայր, որտեղ հնարավոր կլինի իրացնել գիտելիքները, կատարել նոր հետազոտություններ՝ արդյունքները մղելով իրական կյանք:

«Նախատեսվում է բարձրացնել բազային գիտահետազոտական լաբորատորիաների գործունեության արդյունավետությունը, գույքագրել հիմնական խնդիրները: Եվ այդ ամբողջ գիտահետազոտական աշխատանքներում բուհի հստակ մասնակցությունն է ապահովելու՝ կատարելով ֆինանսավորում: Այսօր ասպիրանտին առավել շատ անհրաժեշտ է աջակցել համապատասխան լաբորատոր պայմաններով, գործիքակազմով, ֆինանսապես: Մենք աջակցություն ենք ցուցաբերելու լավ գաղափարներին»,-ասաց Գոռ Վարդանյանը:

Բուհը քայլեր է ձեռնարկում մեծացնելու մարզերում տեխնոլոգիական կրթության հասանելիությունը: Առանցքային նշանակություն ունի այն, որ համալսարանի Երևանի գլխամասն աջակցի մարզային մասնաճյուղերի կրթական ծրագրերի զարգացմանը, մայրաքաղաքի լավագույն մասնագետները հասանելի լինեն նաև մարզերում: Գոռ Վարդանյանը նշեց, որ համապատասխան թույլտվություն ստանալուց հետո նախատեսում են որոշ կրթական ծրագրեր, առարկաների դասավանդում իրականացվի հեռավար տարբերակով: Մարզերում կադրերի խնդիրները լուծելու համար համալսարանը հակված է կիրառել տեխնոլոգիական հնարավորությունները:

Դրանից բացի, աշխատանքների առանցքում մարզերում ինժեներական լաբորատորիաների ստեղծումն է: Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի հետ համալսարանը կնքել է հուշագիր և բարերարների աջակցությամբ մարզերում ստեղծվում են ինժեներական լաբորատորիաներ: Գյումրիում արդեն ստեղծվել է՝ առջևում Վանաձորն ու Կապանն է: Աշխատանքները շարունակվելու են այլ մարզերում ևս: Ինժեներական լաբորատորիաները բաց են յուրաքանչյուր աշակերտի համար:

Կրթական ծրագրերի բարելավումից զատ խոշորածավալ աշխատանքներ են նախատեսվում նաև ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Գոռ Վարդանյանի խոսքով, ունեն մեծ փոփոխությունների ծրագիր, որի իրականացման արդյունքում ունենալու են ժամանակակից լուծումներով սպորտային համալիր, հանրակացարան, շենքային պայմաններ, համալսարանական պոլիկլինիկա, սննդի համալիր, ավագ դպրոց իր բոլոր ենթակառուցվածքներով և այլն: Գոռ Վարդանյանը նկատեց, որ այս ամենը հեռու ապագայի ծրագրեր չեն: Որոշների հետ կապված նախագծերն արդեն պատրաստ են և գործնականում շինարարությունը կսկսվի մոտ ամիսներին: