Ռուսաստանը հատել է «բոլոր կարմիր գծերը»․ Զելենսկին՝ պատերազմի ու մշուշոտ խաղաղության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի 22-րդ օրն է։ Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձում հայտնել է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցություններում ձգտում է դադարեցնել պատերազմը, անվտանգության երաշխիքներ ստանալ և վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։ Նա պատմել է, որ ամեն օր մի շարք բանակցություններ է անցկացնում՝ ՌԴ-ի վրա ճնշումն ուժեղացնելու, ինչպես նաև Ուկրաինայի դիրքորոշումն ամրապնդելու համար։

NBC News-ին տված հարցազրույցում էլ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները շատ դժվար են ընթանում։ Նա ընդգծել է՝ որևէ մեկը չգիտի՝ արդյո՞ք Երրորդ համաշխարհային պատերազմ կսկսի, եթե ԱՄՆ-ն ապահովի Ուկրաինայի երկինքը փակելը։ Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն ավելի շատ կներգրավվի այս պատերազմին, եթե Ռուսաստանը հատի քիմիական զենքի «կարմիր գիծը», Զելենսկին պատասխանել է, որ Ռուսաստանն արդեն իսկ հատել է «բոլոր կարմիր գծերը», երբ սկսել է ռմբակոծել խաղաղ բնակչությանը։

Ռուսական հրթիռի բեկորներն Կիևում այսօր ընկել են բնակելի շենքի վրա։ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, խոցված հրթիռի բեկորները ավերածությունների և հրդեհի պատճառ են դարձել բազմահարկ շենքում։ Նախնական տեղեկություններով՝ 1 մարդ մահացել է, կա 3 վիրավոր, 30 բնակիչ տարհանվել է:

ՌԴ զինուժը Խարկովի մարզում նաև դպրոց է հրթիռակոծել։ Ռուսական հարձակման հետևանքով ավերվել են Մերեֆա քաղաքի դպրոցն ու մշակույթի տունը, վնասվել են հարևան բնակելի շենքերը։

Ռուս զինվորականները շարունակում են Չեռնիգովի համակարգված օդային և հրետանային գնդակոծությունները՝ ոչնչացնելով քաղաքացիական ենթակառուցվածքները, հայտարարել է Չեռնիգովի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։ Միայն երեկ սպանվել է տեղի 53 բնակիչ։ Խարկովի արկակոծման հետևանքով էլ եկեղեցի է վնասվել։

Մարիուպոլի թատրոնում պատսպարված մարդիկ շենքի ռմբակոծությունից հետո ողջ են մնացել։ Այս մասին ֆեսյբուքյան գրառմամբ հայտնել է Դոնեցկի շրջանի նախկին ղեկավար Սերգեյ Տարուտան։ Ուկրաինայի գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան ևս  հաստատել է այս տեղեկությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ իր հերթին հաստատել է, որ Ուկրաինայում պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր 43 հարձակում է իրականացվել բժշկական հաստատությունների վրա։

Ուկրաինայից Լեհաստան ավելի քան 1,9 մլն փախստական է մուտք գործել փետրվարի 24-ից՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության՝ ընդհանուր առմամբ, Ուկրաինան լքել է ավելի քան 3 մլն մարդ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանել։ Կրեմլից արձագանքել են Բայդենի՝ ՌԴ նախագահի հասցեին հնչեցրած այս հայտարարությանը։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանությունում նման հռետորաբանությունն «անթույլատրելի ու աններելի» է անվանել։

Ամերիկյան հետախուզությունը Ուկրաինայում ռուսական մարդկային կորուստների տվյալներ է ներկայացրել։ Դրանց համաձայն՝ փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում պատերազմի ընթացքում շուրջ 7000 ռուսաստանցի զինծառայող է զոհվել։

Միաժամանակ, այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը մի շարք երկրների հետ համատեղ միջազգային խումբ է ստեղծել՝ Արևմուտքում ռուսական էլիտայի ակտիվերի որոնման ու կալանման համար։

Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Գերմանիայի խորհրդարանում՝ երկրի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ անելով օգնել՝ կանգնեցնել Ռուսաստանի սանձազերծած պատերազմը։ Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ պատերազմը դադարեցնելու համար Ռուսաստանի դեմ բազմաթիվ պատժամիջոցներ շատ ուշ են կիրառվել։

Ավելի ուշ Գերմանիայի կանցլերը բացառել  է Ուկրանիայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին ՆԱՏՕ-ի մասնակցությունը։

Ռուսաստանը հրաժարվում է կատարել ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանի պահանջը՝ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Դատարանի որոշումը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հիշեցնենք՝ Ուկրաինայի պատվիրակությունը դիմել էր Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով գործով կիրառել կանխարգելիչ միջոցներ՝ արյունահեղությունը դադարեցնելու համար. Հաագայի միջազգային դատարանը բավարարել էր Ուկրաինայի հայցը և երեկ հրապարակված որոշմամբ պահանջել, որ Ռուսաստանը անհապաղ դադարեցնի պատերազմը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան