«Քոչար-Թութունջյան, Թութունջյան-Քոչար» խորագրով ցուցահանդես

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Երվանդ Քոչարի թանգարանը և «Շեդևր» պատկերասրահը համատեղ կազմակերպում են «Քոչար-Թութունջյան, Թութունջյան-Քոչար» խորագրով ցուցահանդեսը։ Բացումը տեղի կունենա Երվանդ Քոչարի թանգարանում մարտի 18-ին՝ ժամը 19:00-ին․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ծրագրի շրջանակում և նվիրված է հայ արվեստի երկու շատ արդիական և նորարար արվեստագետներին՝ Երվանդ Քոչարին և Լեոն Թութունջյանին, որոնց ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական մշակույթին։

Ցուցադրվելու են Երվանդ Քոչարի և Լեոն Թութունջյանի բնօրինակ ստեղծագործություններ՝ յուղաներկ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, բացառիկ արխիվային նյութեր, որոնք պահպանվել են Քոչարի անձնական արխիվում և այսօր թանգարանի փաստաթղթային ֆոնդի մասն են կազմում:

Նորարարական մոտեցումներով կներկայացվեն Քոչարի և Թութունջյանի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված ժամանակակից գրավիչ ինստալյացիաներ (դրանց հեղինակն է Աշոտ Մարաբյանը), անիմացիաներ. օգտագործված են հատուկ լուսային էֆեկտներ, որոնք առավել ընկալելի ու ազդեցիկ կդարձնեն մեծ արվեստագետների գաղափարներն ու նրանց արդիականությունն անգամ մեր օրերում՝ մոտ 100 տարի անց:

1929-1936 թթ. հայ արվեստագետները ցուցադրվել են փարիզյան ցուցահանդեսներում, արժանացել իրենց ժամանակակից արվեստագետների և արվեստաբանների հիացմունքին ու ջերմ ընդունելությանը, նաև ունեցել լավ ընկերական հարաբերություններ:

Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի միայն 10 օր՝ մարտի 19-ից 28-ը: