ՀՀ-ում ԵՄ դեսպանը մասնակցել է ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ամփոփիչ միջոցառմանը

Լուրեր

08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
Բոլորը

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից հիմնադրված ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը մարտի 15-ին ամփոփել է իր 3 հիմնական ինկուբացիոն փուլերի արդյունքները, որոնք իրականացվել են Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գրանցած արդյունքները, վերջինիս ազդեցությունը Հայաստանի ՓՄՁ ոլորտի վրա, ցուցադրել դրա դերը ՀՀ ՓՄՁ էկոհամակարգում, ինչպես նաև միջոցառման մասնակիցներին ծանոթացնել ԻՐԻՍ ԲԻ ռեզիդենտների համայնքի համար առկա լայն հնարավորությունների հետ, ինչպիսիք են մասնագիտական կրթությունը, ապրանքների և ծառայությունների ցուցադրությունը, բիզնես ցանցի ընդլայնումը, գործընկերության և համագործակցության առաջարկները, և այլն:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Ավստրիական զարգացման գործակալության Գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը:

Դեսպան Վիկտորինը նշեց․ «2019 թ․-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում հիմնադրված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի կայունությունն առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար, և մենք խրախուսում ենք դրա համագործակցությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող այլ ծրագրերի հետ: Շատ կարևոր է, որ ծրագրի ավարտից հետո Ինկուբատորը մշտապես զարգանա՝ կատարելագործելով իր մեթոդաբանությունը, ընդլայնելով հասանելիությունը և սպասարկելով հնարավորինս շատ ՓՄՁ-ներ՝ խոցելի իրավիճակներում հայտնված մարդկանց հետ աշխատելու իր եզակի կարողությամբ»։

Ավելի քան 650 մլն ՀՀ դրամ ընդհանուր գումարի շրջանակում ֆինանսավորման պայմանագրեր են ստորագրվել ԵՄ ԻՐԻՍ ԲԻ 3 ինկուբացիոն փուլերի 150 հաջողակ ձեռներեցների հետ: