Ադրբեջանցիներին ու թուրքերին պետական գույք չի վաճառվել, հողատարածք՝ չգիտեմ. Պետգույքի կոմիտեի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

«Ես գիտեմ, որ Հայաստանի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե քանի գույք է ձեռք բերվել արաբների, թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից: Նա հավելեց, որ հարցն իրեն ուղղված չէ, եթե հողատարածքները ձեռք են բերվում երկրորդային շուկայից, մասնավոր անձանցից:

Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանում հողատարածքի սեփականություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները, իսկ պետական գույքի առումով նմանատիպ դեպքեր բացառվում են, չկան։

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ որոշակի վիճակագրություն կար՝ տարիների ընթացքում Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում 6 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը նշեց, որ անշարժ գույքն ու հողատարածքը պետք է տարբերակել. «Անշարժ գույքի տվյալներ, բնականաբար չունենք, պետական գույք որպես այդպիսին չի օտարվել ոչ ռեզիդենտներին»։

Մանրամասները՝ տեսանյութում: