Կարեն Գիլոյանն այցելել է Չարենցավան՝ ծանոթանալու «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել է սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը։

Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա մարտի 18-ին և 19-ին։ Մրցումային երկրորդ օրը կկայանան կիսաեզրափակիչները և եզրափակիչները։ Կարեն Գիլոյանը Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի և Ա. Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գագիկ Մովսիսյանի հետ քննարկել է կազմակերպչական որոշ հարցեր, հետաքրքրվել մրցաշարի նախապատրաստական աշխատանքների ընթացքով։

Մարզադպրոցի բարեկարգված և լուսավոր դահլիճում արդեն իսկ տեղադրվել են բոլորովին նոր 10 սեղաններ: Դրանց թիվը կավելանա ևս 10-ով, և մրցաշարի ավարտից հետո կփոխանցվեն Երևանի, ՀՀ մարզերի և Արցախի մարզադպրոցներին։ Գույքը տրամադրվել է «Մագնոլիա Կոմֆորտ » ՍՊԸ-ի կողմից:

Հիշեցնենք, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցել է 1594 հոգի, իսկ եզրափակիչ փուլերին յուրաքանչյուր մարզ ներկայացված կլինի 12 մասնակցով տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում: Եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն նաև ՀՀ-ում գործող 14 դեսպանատների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ դեսպաններ:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ և ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն նաև գավաթներով և մեդալներով: Ընդհանուր առմամբ՝ դրամական պարգևներ կստանա 80 մասնակից.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,
11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել նաև Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնք, որի հանրային լողափում էլ հուլիսին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթի»՝ լողի սիրողական մրցաշարը։

Այս մրցաշարի անցկացման հետ կապված հարցերը քննարկվել են Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի հետ։