Մինչև 1 մլն դրամի ապրանքի արտահանման դեպքում մաքսավճար չի պահանջվի․ Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձաժողովում քննարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նպատակ ունի Հայաստանից փոքր արտահանողների համար հնարավոր խոչընդոտները վերացնել, մինչև 1 մլն դրամի ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել:

Ի թիվս այլ փոփոխությունների՝ նախագծով սահմանվում է, որ պետական տուրքից ազատվում են մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող (բացառությամբ՝ արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր)՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող ապրանքները, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող ապրանքները և այլն:

Նախագծի հեղինակ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ նախագծի աշխատանքային անվանումը նախարարությունում Volterman-ի նախագիծ է:

«Դա կապված է Volterman դրամապանակների հետ, քանի որ այդ փոփոխությունը առաջարկվել է հենց իրենց կողմից: Այս և բազմաթիվ այլ ընկերություններ ինտերնետով ապրանք վաճառելիս և Հայաստանից ապրանք արտահանելիս բախվում են այն խնդրին, որ նույնիսկ շատ փոքր գումարի ապրանքների արտահանման ժամանակ ստիպված մաքսավճար են վճարում, որը որոշ դեպքերում կարող է նույնիսկ գերազանցել ապրանքի արժեքը, և զբաղեցնում է շատ ժամանակ: Օրինակ, Volterman դրամապանակները, որոնց միջին արժեքը համարժեք է 250 դոլարին, մի քանի օր է տևում, մինչև մաքսային ձևակերպումներն անցկացնեն: Ըստ էության՝ Հայաստանից բիզնես անելն աշխարհում և մանրածախ վաճառք իրականացնելը պրոբլեմատիկ է: Ուստի, առաջարկեցինք, և Կառավարությունն էլ պաշտպանեց այն տեսակետը, որ մինչև 1 մլն դրամ գումարի ապրանքների արտահանման ժամանակ ոչ մի մաքսավճար չվճարվի»,-ասաց նախարարը:

Այս փոփոխության արդյունքում պետբյուջեի եկամուտներից շուրջ 100 մլն դրամի նվազում կլինի, բյուջեի վրա կունենա բացասական ազդեցություն, սակայն, նախարարի խոսքով, այս արգելքը վերացնելով՝ էապես կլավացնեն Հայաստանից փոքր արտահանումների ծավալը:

Մանրամասները՝ տեսանյութում: