Բաքուն մտադիր է Արցախում հողմային և արևային էլեկտրակայաններ կառուցել․ ԱՄԷ-ի հետ հուշագիր է ստորագրվել

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Ղարաբաղի արևային էլեկտրակայանի հիմնարկեքը, որն Ադրբեջանում կառուցելու է էմիրություննների Masdar ընկերությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ ԱՄԷ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն էներգետիկ ոլորտում։

Այդ նպատակով Բաքվում ստորագրվել է 4 փաստաթուղթ, որոնցից մեկն առնչվում է Արցախի գրավյալ տարածքներին՝ «Փոխըմբռնման հուշագիր «Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» վերականգնվող և մաքուր էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ»։

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, որ այս հուշագրի շրջանակում աշխատանքները տարվելու են երեք ուղղություններով։ «Ղարաբաղը էներգետիկ մեծ ներուժ ունի։ Այդ տարածաշրջանի բոլոր էլեկտրակայանները հասանելի կունենան էներգիայի վերականգնվող աղբյուրներին:Մենք նաև դիտարկում ենք հնարավորությունը Քարվաճառ-Լաչին գոտում 100ՄՎտ հզորությամբ հողմային էլեկտրակայան կառուցելու, Ղարաբաղում տների վրա արևային մարտկոցներ տեղադրելու, առնվազն 200 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան կառուցելու հնարավորությունը»,- ասել է Շահբազովը։

Էմմա Չոբանյան