Աշխատաժողով՝ նվիրված մայրաքաղաքի պատմությանն ու մշակութային ժառանգությանը

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը մարտի 16-17-ը կանցկացնի «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողով, որի նպատակն է մայրաքաղաքի պատմությամբ և մշակութային ժառանգությամբ հետաքրքրվողներին ներկայացնել Երևանի հնագույն, միջնադարյան, նախախորհրդային և խորհրդային ժամանակաշրջաններում ստեղծված պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև արդի փուլում այդ ժառանգության պահպանությանն ու հանրահռչակմանը վերաբերող հարցերը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Աշխատաժողովի հագեցած ծրագրում ներառված զեկուցումները հիմնականում վերջին տարիներին հետազոտողների նոր ուսումնասիրությունների արդյունք են, որոնք առանձին դեպքերում նոր լույս կսփռեն քաղաքի պատմական անցյալի, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում կերտված հուշարձանների պատմության վրա:

Աշխատաժողովի բացումը տեղի կունենա մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին. նիստի սկիզբը՝ 11։30-ին Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: Մատենադարանյան նիստերին կներկայացվեն նյութեր՝ նվիրված Երևանի՝ հին և միջնադարյան ժամանակափուլերում ստեղծված մի շարք հուշարձանների:

Մարտի 17-ին՝ ժամը 11:30-ին, աշխատաժողովի աշխատանքները կշարունակվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում» (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, Վերնիսաժի հարևանությամբ), որտեղ նախատեսված է երկու նիստ՝ «Երևանը՝ նախախորհրդային և խորհրդային», ինչպես նաև «Երևանը՝ անկախության շրջաններում» բաժանմամբ: Այս նիստերին ներկայացվող զեկուցումները կվերաբերեն նշյալ փուլերի հուշարձաններին և դրանց առնչվող հարցերին:

Աշխատաժողովը կեզրափակվի կլոր սեղան-քննարկմամբ, որի ընթացքում կամփոփվեն աշխատաժողովի արդյունքները, ինչպես նաև կքննարկվեն Երևանի պատմամշակութային ժառանգությանն առնչվող հարցեր:

Աշխատաժողովին ներկայացվող թեմաներին կարելի է ծանոթանալ ծրագրում: