Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը փակ է

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, ինչի պատճառով ճանապարհային ոստիկանության հետ համատեղ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Գորիսի և Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ծիլքար տանող ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Առատ ձյան տեղումների, ձնաբքի պատճառով հորդորում ենք վարորդներին դեպի Դիլիջանի ոլորաններ, Սպիտակ և Սյունիքի մարզի Գորայք-Զանգեր հատված երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։