Կարեն Անդրեասյանը՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

«Վերջերս տեղի ունեցավ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքը, որն ուղեկցվեց մի շարք կոռուպցիոն բնույթի, կասկածելի գործողություններով։ Արգելանքի տակ գտնվող գույքը վաճառվել է: Ինչպե՞ս է դա հնարավոր եղել»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի  կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այս հարցն ուղղեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։

Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ եթե արդարադատության նախարարն արձագանքի որևէ անձի գույքի հետ կապված հարցերին, դա կլինի օրենքի կոպիտ խախտում:

«Դրա համար ինձ կարող են քրեական պատասխնատվության ենթարկել։ Ես իրավունք չունեմ միջամտել ո՛չ Հակակոռուպցիոն կոմիտեի, ո՛չ դատախազության, ո՛չ որևէ այլ իրավապահ մարմնի աշխատանքներին, այլ էլ՝ կոնկրետ գործերով կարծիք հայտնեմ, որը հետո կդառնա գործադիրի կողմից ուղղորդում։

Անկախ այդ գործից և անձից՝ միայն կասեմ․ շատ ուրախալի է տեսնել, որ վերջին շրջանում Հակակոռուպցիոն կոմիտեն և դատախազությունն ունենում են մասնագիտական անհամաձայնություններ: Բացատրեմ ինչու եմ ուրախ. նախ մեր աչքի առաջ կայանում է հակակոռուպցիոն կոմիտեն, ոտքի է կանգնում մի նոր մարմին, որ կայացման վրա լուրջ աշխատանք ենք արել։ Երկրորդ․ մեր երկրում արդարություն կլինի, երբ բոլոր օղակները ոչ թե ձեռք ձեռքի տված մի երգ երգեն ու պարտակեն, այլ երբ լինեն վեճեր, անհամաձայնություններ է։ Սա է առողջացման ճանապարհը, և կառավարության շնորհիվ 2021-ին ահագին քայլեր են արվել այս առողջացման ուղղությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում: